21:30 29.01.2019
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը Գյումրիում բնակբաշխման ժամանակ տեղի ունեցած ապօրինությունների մասին խոսելիս անսպասելիորեն հայտարարել է նաև իր ղեկավարած հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների մասին և մեղադրել նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին:
Նա հայտնել է, որ 2017 թվականին Ղարիբ Հարությունյանը, լինելով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն, կեղծ հաշվետվություն է ներկայացրել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, որտեղ ֆինանսական չարաշահումներ կան:
Ըստ Մհեր Խաչատրյանի՝ նա կեղծ աշխատող է ձևակերպել, ինչի մասին իր ձեռքի տակ փաստեր կան: Այս ամենը, ըստ նրա, ուսումնասիրված է և առաջիկայում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է կայանալու, որի ժամանակ կստեղծվի ներքին վերահսկողական հանձնախումբ և ուսումնասիրություններ կկատարվեն:
Ըստ Մհեր Խաչատրյանի՝ Գյումրիից 300 քաղաքացիներ, հիմնականում քաղաքապետարանի աշխատակիցներ, ամեն ամիս իրենց աշխատավարձի 1 տոկոսը փոխանցում են հիմնադրամին, որպեսզի գյումրեցի անօթևան ընտանիքները օր առաջ բնակարան ունենան: Սա է նաև պատճառը, որ ըստ Մհեր Խաչատրյանի, հիմնադրամը պետք է հաշվետվություններով հանդես գա:
Ասուլիսի վերջում, անսպասելի ներկայացել է նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը և հայտարարել, որ Մհեր Խաչատրյանը ինքնագործունեությամբ է զբաղվում, քանի որ հիմնադրամի 21 անդամներից ոչ մեկին այս ասուլիսի մասին տեղյակ չի պահել, ասուլիսն էլ, ըստ հիմնադրամի նախկին տնօրենի, ունի քաղաքական ենթատեքստ և իրեն հայտնի է, թե ովքեր են Մհեր Խաչատրյանին ուղղորդողները: Բայց նա այդպես էլ, իր բնորոշմամբ, քաղաքական պատվիրատուների անուններ չտվեց: Իրեն ներկայացված մեղադրանքը զրպարտություն համարեց, ասուլիսն էլ՝ իր դեմ կազմակերպված: Ղարիբ Հարությունյանը նաև նշեց, որ նախկին և ներկա տնօրենների միջև ընդունում-հանձնում դեռ չի կատարվել, ուստի, որևէ տեղեկության հրապարակումն ապօրինի է:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...