2018-ին մայրաքաղաքում գրանցվել է գրպանահատության 417 դեպք, բացահայտվել է 334-ը. Աշոտ Ահարոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

2018-ին մայրաքաղաքում գրանցվել է գրպանահատության 417 դեպք, բացահայտվել է 334-ը. Աշոտ Ահարոնյան

14:53 30.01.2019

«2018 թ. մայրաքաղաքում գրանցվել է գրպանահատության 417 դեպք, բացահայտվել` 334-ը»,- հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանի խոսքերով էլ` խնդիրը դուրս չի մնացել ոստիկանության ուշադրությունից, սակայն երբ խոսքը մասնավոր գանգատների մասին է, այստեղ դժվարություններ են առաջանում քաղաքացիների հետ կապված. քանի դեռ քաղաքացին  հաղորդում չի տալիս, չեն կարողանում գործին ընթացք տալ, նույնիսկ եթե օպերատիվ տեղեկություն են ունենում գրպանահատության դեպքի մասով:

«Քաղաքացին հրավիրվում է ոստիկանություն, բայց ասում է` 10 000 դրամի համար չեմ ուզում հաղորդում տալ, գալ, գնալ: Նման դեպքերի համար, որոնք խիստ մտահոգում են ոստիկանությանը, շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որը նաև այս հարցը կկարգավորի»,- ասաց Արմեն Ղուկասյանը:

Աշոտ Ահարոնյանը նշեց, որ այդ կապակցությամբ մտահոգություններով են պայմանավորված նաև վերջին շրջանում ոստիկանության կողմից տարածված տեսանյութերը, որոնք ներկայացնում են, թե գրպանահատության խնդիրն ինչում է:

«Խորհրդային տարիներին գրպանահատության համար՝ անկախ գումարի չափից, նախատեսվում էր կոնկրետ պատիժ: Հիմա գումարը կապ ունի, խափանման միջոց չի նախատեսվում, և գրպանահատը կարող է դուրս գալ ոստիկանությունից ու ձեռքը տանել ուրիշի գրպանը: Այստեղ խնդիր կա, խնդրին ոստիկանությունը տեղյակ է, դրա համար օրենսդրական նախագիծ է մշակել»,- ասաց Ահարոնյանը` նշելով, որ ոստիկանությունն ավելի շատ իր ուժերով է բացահայտում, քան քաղաքացիները դիմում են:

Ուշադրության կենտրոնում են նաև ավտոտրանսպորտային միջոցներից կատարվող գողությունները: 2018 -ի ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցանք կատարած 1137 անձի նկատմամբ, այդ թվում` 4 ավազակություն, 71 կողոպուտ, 725 գողություն, ընդ որում՝ 126-ը բնակարանային գողություն կատարած անձանց նկատմամբ ընտրվել է ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց՝ ստորագրություն, գրավ և այլն:

«Նշված անձանցից այսօրվա դրությամբ 104-ը արդեն իսկ հայտնաբերվել են, որ փաստացի ազատության մեջ գտնվելով կատարել են համասեռ հանցագործություն, 18-ը՝ կողոպուտ, 76-ը՝ գողություն»,- ասաց Արմեն Ղուկասյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP