Նոր բուժսարքավորումների բացակայության և նեղ մասնագետների պակասի պատճառով տուժում է բուժումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Նոր բուժսարքավորումների բացակայության և նեղ մասնագետների պակասի պատճառով տուժում է բուժումը

19:33 30.01.2019

Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերում բուժսարքավորումների բացակայությունը և նեղ մասնագետների պակասը հանգեցրել է հիվանդների արտահոսքի։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Նման պայմաններում հիվանդները չեն կարող ստանալ համալիր բուժում։ Երկար տարիներ է, ինչ Հյուսիսային տարածաշրջանի միակ ուռուցքաբանական դիսպանսերին չի հաջողվում նորացնել բուժտեխնիկան։ Պետական միջոցներն ու վճարովի ծառայություններից գոյացող գումարներն էլ չեն բավարարում այդ նպատակին օգտագործելու համար: Շիրակի մարզից բացի՝  հյուսիսային տարածաշրջանի միակ ուռուցքաբանական դիսպանսեր դիմում են Լոռու, Արագածոտնի  մարզերի բնակիչները, վերջին տարիներին ավելացել են նաև Ջավախքից եկող հիվանդները: Վիրաբուժական, ճառագայթային, քիմիաթերապիայի ծառայությունների սպասարկումը, սակայն,  հիվանդների մեծ մասը լիարժեք չի անցնում, բուժումը կամ կիսատ են թողնում կամ տեղափոխվում մայրաքաղաք:

Պատճառները նոր չեն, դիսպանսերը ժամանակակից բուժսարքավորումների, բժիշկների պակասի խնդիրների լուծման է սպասում 30 տարի: Թեկուզ հին բուժսարքավորումներ, բայց դրանք կիրառող մասնագետներն էլ չունեն: Քանի տարի է դիսպանսերի տնօրենը  նեղ մասնագետ-բժիշկների է հրավիրում։ Բուժանձնակազմը չի հաջողվում երիտասարդ կադրերով համալրել, հրաժարվում են մարզային դիսպանսերում  աշխատել:

Գինեկոլոգիական բուժհետազոտությունների միակ սենյակն է, որտեղ հիվանդները ճառագայթային բուժում  ստանալ չեն կարող: Սարքը 5 տարի է չի աշխատում: Բուժման այս կուրսը  ստիպված են անցնել մայրաքաղաքի ուռուցքաբանական ազգային կենտրոնում:

Սա էլ ճառագայթային բաժանմունքի հին ու միակ սարքն է ԱԳԱԹ Ռ1 տեսակի, այս սարքով ճառագայթային բուժում է ստանում օրական 10-ից ավելի հիվանդ: Այն պրոցեսը, որ հիվանդը պետք է անցնի առավելագույնը 3 րոպեում, հիմա անցնում են 10 րոպեում: Սարքը հնացած է, իսկ ռադիոնյութի բացակայության պատճառով հիվանդները ճառագայթի տակ պառկում են ավելի երկար, հակառակ պարագայում բուժումն իր ազդեցությունը չի թողնի:

 

Ոչ միայն վերալիցքավորումը, այլև սարքի վերանորոգումը թանկարժեք ու ծախսատար է: Դիմումներն ու խնդրանքները հարցի լուծում տալու ուղղությամբ գործնականում տարիներով մնացել են անպատասխան: Մեկ ամիս առաջ հարցին անդրադարձել են առողջապահության նախարարությունում և ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներին գործուղել են Գյումրի: Այսօր բելառուսցի մասնագետները ուսումնասիրում էին սարքը:

«Եթե սարքը 5 տարին մեկ չի լիցքավորվում, բնականաբար խնդիրներ են առաջանում, սկսում է դանդաղ աշխատել։ Պետք չէ թողնել այսքան երկար առանց ռադիոնյութի: Հիմա ուսումնասիրում են՝ հասկանալու համար, կա՞ն արդյոք այլ թերություններ , որից հետո կներկայացնենք լուծման տարբերակները: Սա կարևոր սարք է ճառագայթային բուժում անցնող հիվանդների համար, պետք է առաջին հերթին  լիարժեք բուժում ապահովել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչ Եգոր Տիտովիչը։

Ռադիոնյութի լիցքավորում կարվի, թե մասնագետները խորհուրդ կտան հրաժարվել հին ապարատից, միայն ուսումնասիրություններից հետո  եզրակացություն կտան: ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները նաև նշեցին, որ նույն սարքով աշխատել են նաև իրենց ուռուցքաբանական կենտրոններում, բայց հիմա արդեն հրաժարվել են դրանցից, անցել են նոր սերնդի ու ավելի հզոր, բուժման տեսանկյունից էլ արդյունավետ բուժտեխնիկայի: Իսկ ուռուցքային հիվանդությունները երիտասարդանում են, դիմողների թիվն ավելացել է դիսպանսերում:

Դեղորայքային և վիրահատական թանկ բուժման պատճառով շատերը բժշկի դիմում են բարդացած վիճակում: 2018 թվականի գնացուցակում նշված են  գները, թե որ հիվանդությունների բուժումն ինչ արժե: Այստեղ ամենաթանկ վիրահատությունը մոտ 500 հազար դրամ է, համավճարի դեպքում պետությունը միայն 118 հազար դրամն է փոխանցում, մնացածը՝ հիվանդատերը: Փետրվարից Առողջապահության նախարարությունն անցնում է այս ծառայությունների անվճար սպասարկմանը: Չարորակ հիվանդությունների վիրահատական, հետվիրահատական բուժումները լինելու են բացառապես պետպատվերի շրջանակներում:

Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերում տարեկան 80-ից ավելի հիվանդ է վիրահատվում չարորակ ու բարորակ գոյացությունների դեպքերով, իսկ հիվանդանոցի պետպատվերի տարեկան բյուջեն մինչ այս կազմել է մոտ 80 մլն դրամ: Նոր որոշման արդյունքում փետրվարից այս գումարն էականորեն կավենալա՝ գրեթե 3 անգամ:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

15:05 04.08.2025

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...

SHANTNEWS

15:00 04.08.2025

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

14:50 04.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

BACK_TO_TOP