12:16 31.01.2019
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է եղել «ՀՀ կառավարության 2004 թվականի մարի 4-ի 318N որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
«Նախագծի ընդունումով հիմնական երկու փոփոխություններ են նախատեսվում մեր քաղաքացիների համար, ներդրվում է նոր բուժօգնության փաթեթ քաղաքացիների հետևյալ խմբերի համար՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր բալ ունեցող նպաստառուները, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարարններում խնամվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վերացման աշխատանքների մասնակիցները, թրաֆիքինգի ենթարկված անձինք, ինչպես նաև նախորդ կոմիտեում որոշվեց, որ սրա մեջ կներառվեն ձերբակալված և կալանավորված անձինք»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը:
Ըստ Թորոսյանի՝ թվարկված խմբերի համար գործելու է նույն փաթեթը, ինչ ժամանակին գործել է զինծառայողների և սոցիալական փաթեթի շահառուների համար, հավելյալ՝ 18 թանկարժեք միջամտությունները:
«Դրանց մեջ են սրտի վիրահտությունները, գլխուղեղի վիրահատությունները, աչքի վիահատությունները, լիտոտրիպսիան և այլ հիվանդություններ, որոնք մինչ այդ ներգրավված չեն եղել: Դրա համար մենք պետական բյուջեից հատկացրել ենք հավելյալ 1.4 մլդ դրամ և այս ամբողջ փաթեթը կազմելու է 3 մլրդ դրամ»,- հավելել է ՀՀ առողջապահության նախարարը:
Արսեն Թորոսյանը նաև ասել է, որ ծառայությունների գները մոտեցվել են շուկայական գներին, ինչի արդյունքում նվազեցվել է ապօրինի վճարումների ռիսկը:
«Քաղաքացիները որևէ այլ վճար չպետք է կատարեն այդ հետազոտությունների և միջամտությունների համար»,- ասել է Թորոսյանը:
Կառավարությունը որոշումը ընդունել է միաձայն:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...