Զբաղվածության Գյումրիի տարածքային կենտրոնում գրանցված է ավելի քան 10 հազար գործազուրկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Զբաղվածության Գյումրիի տարածքային կենտրոնում գրանցված է ավելի քան 10 հազար գործազուրկ

20:00 31.01.2019

5 տարի առաջ դադարեցվեց զբաղվածության կենտրոններում գրանցված և գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիների նպաստների վճարումը՝ նպատակով, որ ոլորտին հատկացվող գումարներն ուղղվեն գործազուրկների մասնագիտական որակավորմանն ու աշխատանքի տեղավորմանը: Նպաստ վճարողի պասիվ դերից զբաղվածության կենտրոններն անցան ակտիվ գործունեության:

Այդ ծրագրերը կան, բայց գործազրկության մակարդակի նվազման շոշափելի արդյունք դեռևս չկա: Զբաղվածության Գյումրիի տարածքային կենտրոնում հիմա գրանցված 1 10.571 գործազուրկ: Անցած տարի ընդամենը 1316 մարդ է աշխատանքի տեղավորվել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:

Անի Սարգսյանը Գյումրիի զբաղվածության կենտրոն էր եկել 2 դիպլոմով: 2 բուհ է ավարտել, տնտեսագիտություն և հագուստի մոդելավորում մասնագիտություններով, բայց աշխատանքային փորձ չունի: Կենտրոնում նա հաշվառված էր 2012 թվականից, բայց մինչ այժմ աշխատանք չի գտել: Հիմա նորից է հաշվառվում, բայց նրա մասնագիտություններով թափուր աշխատատեղ չկար: 2 բուհի դիպլոմով Անին համաձայնեց կարող բանվորուհի աշխատել, դրա համար պետք է նախ՝ ուսուցման դասընթացներ անցնի:

Զբաղվածության կենտրոնը նրան այդ հնարավորությունն ընձեռում է: Մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերի համար անցած տարվանից է ծրագիրը գործում: Զբաղվածության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի խոսքով՝ նշված ծրագրով կենտրոնը մասնագիտության ուսուցման համար 6 ամիս նվազագույն աշխատավարձի չափով վճարում է գործազուրկին, հավելավճար է վճարում նաև ուսուցանող վարպետին կամ անհատ ձեռնարկատեր գործատուին:

Զբաղվածության ծրագրերով միշտ չէ, որ հաջողվում է աշխատանքի ընդունվել: Գործազուրկներ կան, որ այնքան էլ հակված չեն աշխատել, նախընտրում են գործազուրկի կարգավիճակը, որը ընտանեկան նպաստ ստանալու հնարավորություն է ընձեռում:

Զբաղվածության կենտրոնը 2 անգամ է աշխատանք առաջարկում. երբ գործազուրկն այն մերժում է, նրան հանում են հաշվառումից: Արդյունքում՝ հաշվառված գործազուրկների թիվ է պակասում, բայց ոչ զբաղվածության խնդրի լուծման հաշվին: Զբաղվածության կենտրոնում թափուր աշխատատեղերը հիմնականում բանվորական են, բարձրագույն կրթությամբ տեղերը քիչ են, և եթե լինում էլ են, ապա այնպիսի պահանջներ են ներկայացվում, որ գործազուրկի մասնագիտական գիտելիքները դրան չեն բավարարում, իսկ կենսաթոշակի տարիքի անձինք կարող է աշխատանք այդպես էլ չգտնեն:

Աշխատաշուկայում նորից պահանջված են երիտասարդները, աշխատանքային փորձառությունը հազվադեպ է գնահատվում, բացառություն է թերևս բժիշկների ու մի քանի հազվագյուտ մասնագետների պարագայում:

Անցած տարվանից չի ստացվում Գյումրիի փողոցաշինական աշխատանքները կատարելու համար վարպետներ գտնելը: Շինկազմակերպությունները դիմել էին կենտրոնին. մայթերի եզրաքարերը շարելու համար առնվազն 100 վարպետ է պետք: Ըստ կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի՝ կփորձեն աշխատողների հավաքագրումները շուտ սկսել, որպեսզի նրանք չմեկնեն արտագնա աշխատանքի, իսկ պակասի դեպքում աշխատողներ կներգրավեն հանրապետության այլ մարզերից:

Շիրակի մարզում այս տարի, թեկուզ ժամանակավոր՝ վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով զբաղվածության խնդիր են լուծելու: 8 տարի է, այս ծրագիրը դադարեցված էր, այն կվերսկսվի որոշակի փոփոխություններով: Սանիտարական մաքրման աշխատանքներ չեն կատարվի: Հիմնականում կբարեկարգվեն դպրոցների, մանկապարտեզների տարածքները, այգիները, պուրակները:

Ընդհանուր հաշվով, Շիրակի մարզում 12 ծրագիր է իրականացվելու: Թեկուզ ժամանակավոր, բայց առավելագույն թվով զբաղվածություն ապահովում է «Գյուղատնտեսության աջակցության» ծրագիրը, որով գումար է հատկացվում հողագործին ցանք կատարելու համար: Այն ևս դադարեցված ծրագրերից մեկն էր, որն այս տարի վերսկսելու հավակնություններ ունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP