17:14 31.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի դեպքերի մասին ռուսական ֆիլմին: Նա ներկայացրել է, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը այդ ֆիլմում նկարվել:
«Սրանից որոշ ժամանակ առաջ պարոն Քոչարյանին զանգահարել է մոսկվաբնակ մի հայ և պարոն Քոչարյանին ասել է, որ կա հայտնի կինոռեժիսոր, որը ցանկանում է իրենից հարցազրույց վերցնել Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, խնդրել է, որ պարոն Քոչարյանը հարցազրույց տա, հարցրել է` բացի իրենից էլ ովքե՞ր են խոսելու, ասել են, որ ենթադրաբար խոսելու են պարոն Փաշինյանը, պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը և էլի մարդիկ, ովքեր այդ ընթացքում կարևոր դերակատարություն են ունեցել: Այդ պայմաններում պարոն Քոչարյանը համաձայնել է հարցազրույց տալ, երկու-երեք օրվա մեջ օպերատոր-ռեժիսոր եղել են Հայաստանում, հարցազրույց են վերցրել, այդ ժամանակ էլ նա իմացել է, որ պարոն Փաշինյանը և պարոն Տեր-Պետրոսյանը չեն ցանկացել հարցազրույց տալ, թեպետ առաջարկվել է»,- ասաց նա:
Ալումյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չէ` ֆիլմն ինչպես է ստեղծվել, մոնտաժվել, դրվել շրջանառության մեջ, այդ ամենը նրան հայտնի չէ:
Լրագրողները հետաքրքրվեցին` երկրորդ նախագահի խոսքերն այդ ֆիլմում մոնտաժվե՞լ են, նա ֆիլմը հավանե՞լ է, թե՞ ոչ: Ալումյանը խոստացավ այդ հարցերի պատասխանները ստանալ երկրորդ նախագահից և փոխանցել: Ինչ վերաբերում է լուրերին, թե երկրորդ նախագահի կողմից ֆինանսավորվել է այդ ֆիլմը, փաստաբանը շեշտեց` բացարձակապես որևէ հոնորար չի տրվել պարոն Քոչարյանի կամ նրա մերձավորներից որևէ մեկի կողմից, նախաձեռնությունը եղել է Ռոման Բալայանի կողմից, ընդ որում` նա միջնորդ է գտել, որ կարողանա պարոն Քոչարյանին խնդրել, որ նա այդ ֆիլմին մասնակցի:
Ինքը` Բալայանը, ըստ Ալումյանի, բացարձակապես կապ չի ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք պարզապես ծանոթացել են ինչ-որ միջոցառման ժամանակ:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...