Արցախի բանակի փոխհրամանատարը քննարկում է անցկացրել բանակի սերժանտների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Արցախի բանակի փոխհրամանատարը քննարկում է անցկացրել բանակի սերժանտների հետ

19:45 31.01.2019

Հունվարի 30-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում` բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ Պաշտպանության բանակի միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպաների ու սերժանտական խորհուրդների մասնակցությամբ տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն` նվիրված 2018 թվականի և ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում, կատարված աշխատանքների ամփոփմանը և առաջիկայում նախատեսված միջոցառումների քննարկմանը:

Բացման խոսքում բանակի հրամանատարի տեղակալը վերլուծության տեսքով ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում ՊԲ միավորումներում և զորամասերում սերժանտական խորհուրդների կողմից իրականացված աշխատանքները՝ անդրադարձել նաև սերժանտների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերին ու պատահարներին, ընդգծել դրանց ծնող պատճառներն ու կանխարգելիչ միջոցառումները:

Այնուհետև զորամասերի սերժանտական խորհուրդների նախագահները հանգամանորեն անդրադարձել են իրենց իսկ նախաձեռնությամբ իրականացված բոլոր այն աշխատանքներին, որոնք նպատակաուղղված էին զորամասերում կարգապահության ամրապնդմանը, դժբախտ դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաև զինծառայողների բարոյահոգեբանական ապահովման ու մարտունակության ամրապնդման աշխատանքներին` մատնանշելով ոչ միայն արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները, այլ նաև այն թերացումներն ու բացթողումները, որոնց ուղղությամբ նախատեսում են իրականացնել հետևողական աշխատանքներ: ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը, տալով համապատասխան հանձնարարականներ, մեկ անգամ ևս կարևորել է կրտսեր հրամկազմի դերը ստորաբաժանումների արդյունավետ ղեկավարման, ինչպես նաև դժբախտ դեպքերի կանխարգելման և անցանկալի երևույթների դեմ պայքարում:

Հավաք-խորհրդակցության ավարտին պետական սահմանի պահպանության և բարեխիղճ ծառայության համար ՊԲ բարոյահոգեբանական ապահովման ոլորտի մի շարք սպաներ և սերժանտներ պարգևատրվել են շնորհակալագրերով, պատվոգրերով, թանկարժեք նվերներով ու «Փառքի խաչ» կրծքանշանով:

Վերջում, ի մի բերելով հնչեցված զեկույցներն ու քննարկումների արդյունքները, գեներալ-մայոր  Բալայանը առաջիկա անելիքների վերաբերյալ պատասխանատու անձանց տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP