Իշեմիկ կաթվածների բուժումը փետրվարի 1-ից անվճար է Երևանի 2 հիվանդանոցներում. Գյումրիի ԲԿ-ները պատրաստ են հիվանդներին Երևան տեղափոխել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Իշեմիկ կաթվածների բուժումը փետրվարի 1-ից անվճար է Երևանի 2 հիվանդանոցներում. Գյումրիի ԲԿ-ները պատրաստ են հիվանդներին Երևան տեղափոխել

21:55 01.02.2019

Փետրվարի 1-ից գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների, այսինքն՝ «ինսուլտ»-ների բուժումը Հայաստանում կիրականացվի անվճար: Պետպատվերով բուժումը կկատարվի Երևանի 2 հիվանդանոցներում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում և թիվ 1 համալսարանական կլինիկայում: Սա նշանակում է, որ հանրապետության բոլոր մարզերից իշեմիկ կաթված ախտորոշմամբ հիվանդները տեղափոխվելու են Երևան: Մարզերի բուժհաստատությունների դերը լինելու է միայն հիվանդին առաջին բուժօգնության ցուցաբերումը՝ Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ հասցնելուց առաջ: Այս պարագայում լուրջ անելիք կունենան շտապ բուժօգնության կայանների բժիշկները՝ հիվանդին ճիշտ ախտորոշելու և ժամանակին հիվանդանոցներ տեղափոխելու հարցերում:

Իշեմիկ ինսուլտը կաթվածի այն տեսակն է, երբ արյան անոթների խցանման կամ նեղացման պատճառով ուղեղը բավարար չափով արյուն չի ստանում և հյուսվածքները մահանում են: Եթե կաթվածից հետո մինչև 24 ժամ է անցել, այն կոչվում է սուր, իսկ եթե 24 ժամից ավելի, ապա՝ ենթասուր: Այս դեպքերով հիվանդները փետրվարի 1-ից բուժվելու են Երևանում: Նրանց մասնագիտացված բուժկենտրոններ արագ տեղափոխելու մասնագիտական պատասխանատվություն կրում են շտապ բուժօգնության կայանները: Գյումրիի շտապ բուժօգնության կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանի խոսքերով՝ 24 ժամվա ընթացքում իրենք պետք է հիվանդին հասցնեն Երևան:

Իսկ եթե հիվանդը շտապ բուժօգնության մեքենայով չի տեղափոխվում հիվանդանոց, ապա նրան առաջին բուժօգնություն ցուցաբերողը դառնում է «Գյումրու բժշկական կենտրոն»-ը: Գյումրիի շտապ բուժօգնության կայանի նոր ռեանիմոբիլները հագեցած են հիվանդներին առաջին բուժօգնություն ցուցաբերող բոլոր սարքավորումներով: Բժիշկների համար կարևոր խնդիր է տեղում իշեմիկ կաթվածի ճիշտ ախտորոշումը: Քանի որ անվճար բուժումն ու վիրահատությունները վերաբերում են միայն կաթվածի այս տեսակին: Կա նաև մյուս տեսակը՝ հեմորագիկ կաթվածը, երբ գլխուղեղի անոթը վնասվում է և արյան զեղում է տեղի ունենում: Այս դեպքերին անվճար բուժումը, ըստ «Գյումրու բժշկական կենտրոն»-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, չի վերաբերում, և նման հիվանդները Երևան չեն տեղափոխվի: Իսկ մինչ այժմ կաթվածով հիվանդների բուժումը եղել է տեղի հիվանդանոցներում՝ առանց վիրահատության և համավճարով: Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ հիմա այլևս չի գործելու համավճարը: Առողջապահության նախարարի հրամանով՝կաթվածով հիվանդներն անվճար կվիրահատվեն, այս միջամտությունները կարժենան 1մլն-ից մինչև 4 մլն դրամ:

Հիմա անվճար վիրահատությունը ընդգրկելու է մոտ 250 հիվանդի ամբողջ հանրապետությունից: Մարզերի հիվանդանոցներն առայժմ պատրաստ չեն նման վիրահատությունների: «Գյումրու բժշկական կենտրոն»-ում, օրինակ, վիրահատական ապարատը՝ անգեոգրաֆը կա, բայց բժիշկ-մասնագետներ չունեն: Նույն անգեոգրաֆով «Գյումրու բժշկական կենտրոն»-ում սրտի ստենդավորում է կատարվում:

Ըստ բժիշկների՝ կաթվածով հիվանդների մոտ գլխուղեղի անոթների ստենդավորումը նույնպես կատարվում է այդ նույն սարքավորումով: Հանրապետությունում հիմա եզակի են նման վիրահատություններ կատարող նեղ բժիշկ-մասնագետները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP