16:32 01.02.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 5.000.000 ՀՀ դրամ և խոշոր չափերով` 5000 ԱՄՆ դոլար գումար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Ըստ մեղադրանքի` 2018 թվականի մայիսին ՍՊ ընկերության տնօրեն Ս. Հ.-ն., ՀՀ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վերլուծության բաժնի տեսուչ Ա. Պ.-ի իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով, նրան առաջարկել է ապօրինի դրամական վարձատրություն, որպեսզի վերջինս նպաստի ՊԵԿ հետաքննիչի կողմից իր ՍՊ ընկերության համար բարենպաստ որոշում կայացնելուն: Ա. Պ.-ն, իր հերթին, Ս. Հ.-ից խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ և նպատակ չունենալով որևէ գործողություն կատարել վերջինիս օգտին, նրանից խաբեությամբ ստացել է 5.000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն և հափշտակել այն:
Բացի դրանից՝ պարզվել է, որ 2018 թվականի օգոստոսին Ա. Պ.-ն մեկ այլ ընկերության մասնաճյուղի տնօրեն Ֆ. Դ.-ից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.000.000 դրամ գումար: Մասնավորապես, Ֆ. Դ.-ի խնդրանքով Ա. Պ.-ին է դիմել նշված ընկերության հաշվապահական հաշվառումն իրականացնող Ա. Գ.-ն՝ խնդրելով միջնորդ գտնել ՊԵԿ քննչական վարչությունում նշված ընկերության վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճելու համար:
Ա. Պ.-ն, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, Ա. Գ.-ի միջոցով Ֆ. Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.000.000 ՀՀ դրամ՝ հայտնելով, թե իբր այդ գումարի դիմաց իր մտերիմ պաշտոնատար անձը հետամուտ կլինի քրեական գործով վարույթի կարճմանը, սակայն Ա. Պ.-ն հափշտակել է Ֆ. Դ.-ից խաբեությամբ ստացած գումարը, ինչի արդյունքում վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, այն է՝ միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ ՊԵԿ պաշտոնատար անձին:
Խարդախությամբ առանձնապես խոշոր և խոշոր չափերով գումար հափշտակելու համար ՊԵԿ տեսուչ Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՊԵԿ պաշտոնատար անձի իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար վերջինիս առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու համար Ս. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 312.2 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՊԵԿ պաշտոնատար անձին միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու համար Ա. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձի համար 29.01.2019թ.-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել Ֆ. Դ.-ին: Վերջինիս վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:15 07.07.2025
Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըԱվարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...
12:07 07.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակովՎրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...
11:55 07.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:45 07.07.2025
Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...
11:39 07.07.2025
Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...