19:16 01.02.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում թեժ քննարկել են ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հունվարի 30-ին հայտնած աղմկոտ կարծիքը: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը:
Փոխնախարարը Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկման ժամանակ, մասնավորապես, հայտարարել է.
«Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում, կներեք բառիս համար, նաև հանցագործները։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»:
Նրա այս խոսքերն այնքան են զայրացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որ փոխնախարարի կարծիքը քննարկվել է մի քանի պատգամավորների կողմից: Փակ քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը հայտարարել է, որ ապշած է, պատգամավորներից մեկն էլ առաջարկել է քննարկել և հասկանալ, թե փոխնախարարի այս կարծիքի շուրջ ինչ միասնական դիրքորոշում պետք է հայտնեն, քանի որ լրագրողները սկսելու են աջ ու ձախ հարցեր տալ: Այս կարծիքը փակ քննարկման ժամանակ հայտնել է Արուսյակ Ջուլհակյանը: Նա միաժամանակ փոխնախարարի հայտարարությունը համարել է հակասահմանադրական:
Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով քննարկմանը, ասել է, որ փոխնախարարի հայտարարությունը խմբակցության նիստում չի քննարկվել, բայց և նշել, որ փոխնախարարի ձևակերպումները համարում է անընդունելի: Պատգամավորներից Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հարցին անդրադարձել են մի քանի պատգամավորներով: Նա հայտարարել է, թե իրենք պարտավոր չեն կառավարության անդամների ասած անհեթեթ մտքերը ծածկել, կամ պետք է լռեն, կամ քննադատեն, ինքը քննադատության կողմնակից է:
12:07 07.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակովՎրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...
11:55 07.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:45 07.07.2025
Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...
11:39 07.07.2025
Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...
11:33 07.07.2025
Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթըՄեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Մեքսիկան գավաթը նվաճում է երկրորդ անգամ անընդմեջ և ռեկորդակիր է նվաճած տիտղոսների քանակով։ Գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2027 թվականին։ ...