18:31 04.02.2019
450 դասախոս միայն ԵՊՀ-ից, նաև բազմաթիվ դասախոսներ մյուս բուհերից, աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ դասախոս Վահրամ Մկրտչյանը, որը ևս, նշված 450 դասախոսների պես, ծանուցում է ստացել, որ մարտի 31-ից ազատված է աշխատանքից: Պատճառը ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումն է, որով նախատեսվում է, որ դրամաշնորհներ պիտի տրամադրվեն տարբեր կազմակերպությունների` մրցութային կարգով, այնտեղ նաև բոլոր գիտական կազմակերպություններն են, սահմանված է ցանկ, որոնց համար բացառություն է արվում, սա վերաբերում է ՊՈԱԿ-ներին և ԳԱԱ համակարգին:
«Հիմնադրամ հանդիսացող բուհերի, գիտահետազոտական լաբորատորիաների գիտաշխատողներն ընկնում են կրճատման տակ. նրանք բյուջեից ուղղակի ֆինանսավորում չեն ստանալու, հետագայում գիտության պետական կոմիտեն համապատասխան մրցույթներ պիտի հայտարարի, հետո ընտրվեն կազմակերպություններ և այլն, այսինքն` այդ որոշումը կոպտորեն խախտում է գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը, որում հստակ սահմանվում է, որ պետության կարիքների համար կարևորագույն ուղղություններում պետք է պետբյուջեից բազային ֆինանսավորում սահմանվի նրանց գործունեության համար, այսինքն` եթե կառավարության այդ որոշումը ենթադրում է, որ դրամաշնորհը պետք է տրամադրվի մրցութային կարգով, խախտում է օրենքի այս տառը: Մենք պահանջում ենք, որ վերացնեն այդ մասով որոշումը և վերականգնվի նախկինը, բազային ֆինանսավորումը: Սա ուղղակի հարված կլինի հիմնարար գիտական ուղղություններին, որոնք այս պահի դրությամբ կոնկրետ կիրառական արդյունք չեն ստեղծում, դրանք կիրառվում են տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ ոլորտներում»,- ասաց նա:
Մկրտչյանն ասաց, որ մրցույթի ընթացակարգերը դեռ չկան, չի կարող ասել՝ որն է նպատակը, ուզում է ենթադրել, որ սա թյուրիմացության արդյունք է, ծանրակշիռ վերլուծություն չեն արել, թե դա ինչ հետևանքներ կունենան: Նրա խոսքերով` հինգշաբթի պետք է կառավարության այդ որոշումը փոխվի, եթե ոչ, իրենք կազմակերպված բոլոր բուհերի աշխատակիցների հետ դուրս կգան փողոց և իրենց իրավունքները կպաշտպանեն:
ԵՊՀ դասախոսն ասաց, որ իրենց հավաստիացրել են` հնարավոր է հինգշաբթի այդ որոշումը փոխվի, ԵՊՀ գիտխորհուրդը և արհմիութենական կոմիտեն անընդունելի են համարել այդ տիպի ֆինանսավորումը, արձանագրել են, որ դա գիտական շահերին լուրջ վնաս կպատճառի:
Նա տեղեկացրեց, որ իրենք նամակ են գրել վարչապետին, ակնկալում են, որ կարձագանքի, այդ որոշումը կփոխվի:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...