Եվրախորհրդարանում առաջարկվել է Թուրքիային կոչ անել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Եվրախորհրդարանում առաջարկվել է Թուրքիային կոչ անել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

19:23 04.02.2019

Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման կդրվի Թուրքիայի վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը, փոխանցում է Ermenihaber-ը:

Թուրքիայի հարցերով ԵԽ զեկուցող Քեթի Փիրիի կողմից կազմված զեկույցում Եվրամիությանը կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները։ Այս զեկույցն արդեն իսկ հասցրել է խիստ քննադատության արժանանալ Անկարայի կողմից։ Բայց ուշագրավ է, որ զեկույցում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ստացվել են 319 առաջարկներ, որոնք ընդհանուր առմամբ նույնպես դժգոհություն են հարուցել Թուրքիայում։ Մասնավորապես առաջարկվել է Եվրոպական միության ահաբեկչական խմբավորումների ցանկից հանել Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անունը։ Թուրքական մամուլի գնահատմամբ՝ այդ առաջարկի ընդունման դեպքում Թուրքիայի և ԵՄ-ի միջև նոր ճգնաժամն անխուսափելի կլինի։

Բացի այդ՝ առաջարկ է եղել զեկույցում փոփոխություններ կատարել՝ ներառելով Թուրքիային ուղղված կոչ՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Կոչ է արվել նաև ազատ արձակել Թուրքիայում կալանավորված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին։

Առաջարկվել է նաև՝ Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառել, դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի նախագիծը, զեկույցից հեռացնել «Մաքսային միության» ընդլայնման և Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման մասին գլուխները։ Աղբյուրի հավաստմամբ՝ Թուրքիայի օգտին զեկույցում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ առաջարկները շատ քիչ են եղել։ Զեկույցի վերջնական տեքստը պատրաստ կլինի մարտի 11-14-ին և քննարկման կդրվի Եվրոպական խորհրդարանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

BACK_TO_TOP