13:17 06.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը շարունակվում է: Դատարանում ցուցմունք է տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Հիշեցնենք` նա յոթ օր շարունակ զինված խմբի կողմից պահվել է գնդում: Ոստիկանապետը պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան` ժամը 5-ի սահմաններում, հերթապահից ստացավ տեղեկություն, որ ոստիկանական գունդը գրավել են մի խումբ զինված քաղաքացիներ:
«Ես չեմ համակերպվում այն գաղափարի հետ, թե գրավել են: Դա զավթում էր: Տեղեկանալով այս մասին՝ ծառայողական մեքենայով եկա ՊՊԾ գունդ: Հասնելով բաժնի մոտ` տեսա հավաքված մի խումբ ոստիկանների, տեսա անկանոն զինված մի խումբ մարդկանց: Տղաների ձեռքին զենքեր կային` ինքնաձիգեր, ատրճանակներ, տղաներից մեկի մոտ ռադիոկապ կար: Հասկացա, որ գունդ են մտել, վերցել են մեր կապի միջոցները և մեր հաճախականությամբ կապի մեջ են մտել:
Խոսեցի Պավլիկի հետ, ասացի՝ առաջարկում եմ դուրս գալ և զենքերը դնել: Նաև Պավլիկին առաջարկեցի մոտենալ, հասկանալ՝ զոհեր, վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ: Փորձում էի բացատրել, որ դա ճիշտ չէ: Մեր բանակցությունների ժամանակ խոսակցությունը ձգված տոնայնության մեջ էր, հասկացա, որ անիմաստ է այդ խոսակցությունը. ինձ ասեցին, որ զոհ չկա. ում պետք էր` բժշկական օգնություն են ցույց տվել: Սեդրակը ձեռքը գցեց, որ խլի իմ կապի միջոցը, հետո մեկն ինքնաձիգի կոնդակով գլխիս հարված հասցրեց, 5-6 հոգով ինձ տարան, ճանապարհին գլխիս ստանում էի հարվածներ: Հետո իմացա, որ առաջին հարվածողն Աշոտն էր: Ինձ տարան գունդ: Ներսում տեսա համակարգչի մոտ նստած Վարուժան Ավետիսյանին: Մյուս սենյակում՝ հանգստի սենյակում նկատեցի՝ ձեռնաշղթաներով 8 ոստիկան կար, մեզ էլ կանդալեցին՝ ինձ ու Վարդան Եղիազարյանին:
Մենք չէինք դադարում բանակցել, ինձ հաջողվեց համոզել, որ ձեռքերս ազատեն, այնուհետև ինձ տարան դուրս, ձախ թևի վրա Սեթոն էր` Պավլիկի տղան էր, ինքը ոնց որ ներկա-բացակա էր անում:
Բարձրախոսը տվեցին իմ ձեռքը, թե հիմա քեզ ստեղ գյուլլում են, դիմի՛ ոստիկաններին, որ գան, միանան մեզ: Ես դիմեցի ոստիկաններին՝ խնդրեցի այս ուղղությամբ չկրակել, իրենք էլ չեն կրակի: Ասեցի` դրանից ավել բան չեմ ասի: Մոլոտով կոկտեյլներ էին պատրաստվում, դիմացի բարձրահարկ շենքում էր շարժ նկատվում: Դրանից հետո նկատեցի, որ ոստիկանական զրահամեքենա՝ ԲՏՌ, մտավ գունդ, գունդը զավթած տղաների կողմից կրակահերթ եղավ, հետո իմացա, որ 2-3 ոստիկան վիրավորվել էր: Իմ հեռախոսը թողել էին իմ մոտ, որպեսզի կապը դրսի հետ պահպանեմ:
Հարցրի, թե Վանոյան Արթուրն ո՞ւր է, ասեցին՝ չգիտեն: Այդ օրը Վանոյանը հերթապահ էր: Պավլիկ Մանուկյանի հետ բարձրացանք վարչական շենքի իր աշխատասենյակը: Մուտքից պատկերացրի` ինչ է կատարվել. նկատեցի պատի վրայի գնդակի տեղեր, ինքնաձիգի պարկուճներ, արյան հետքեր, ինչքան մոտենում էի աշխատասենյակին՝ արյան հետքերը շատանում էին, պատերին արյունոտ ձեռքերի հետքեր կային, հասկանալի էր, որ վիրավորը պատերից բռնված է քայլել: Հնարավոր չէր ներս մտնել, ամբողջն արյուն էր:
Աշխատասենյակում ամենը թափթփված էր: Երբ բարձրացրինք վերմակը, տեսանք Արթուր Վանոյանին` մահացած վիճակում: Զայրացա, հունից դուրս եկա: Պավլիկն ասեց՝ էս ո՞վ է արել, ո՞վ է սպանել: Ես էլ ասեցի` գյուլլող տղա եք, ձեզ ստեղ գյուլլեք, պրծեք: Գնդում մնացինք 7-8 օր պատանդառված, մեզ հսկում էին Արեգ Կյուրեղյանը, Սերգեյ Կյուրեղյանը: Առավոտյան տեղեկացա, որ հարթակ են հատկացրել լրագրողների համար: Շատ-շատերի մոտ կային ինքնաձիգներ, Կալաշնիկովներ ու ատրճանակներ: Տղաներից ոմանց մոտ կային 2-3 ատրճանակներ: Դրանք գնդի հաշվեկշռում եղած զենքերն էին, կային նռնակներ:
Նախապատրաստական աշխատանքները բոլորն էին իրականացրել: Աշխատանքները կոորդինացնում էր Մխիթարը: Հետո իմացա, որ ուզեցել են ինձ գան տանից տանեն, հարցրի` ինչի՞ իմ հետևից պիտի գայիք, ասել են` ամենաճանաչված ոստիկանը դու ես: Մխիթար Ավետիսյանը հենց առաջին պահից աչքի ընկավ՝ նա արնահոսում էր, չէր հասկացվում գլխի՞ց էր, թե՞ ճակատից էր վիրավոր: Հետո նրան վիրակապեցին, ու ամեն օր թարմացվում էր վիրակապը: Մեզ պատմեցին, թե ինչպես է տեղի ունեցել Վանոյանի մահը:
Գագիկ Եղիազարյանն ու Պավլիկ Մանուկյանը պատմեցին, որ գունդ մտնելուց ներսից կրակել են, իրենք ասել են` մի՛ կրակեք, իրենք կրակել են: Եթե չեմ սխալվում, Սմբատն է կրակել: Նա զինված է եղել ատրճանակներով, կարաբինով, ՍԿՍ տեսակի, օպտիկական: Հեռախոսները ձեռք էին բերել «Փեթակ» առևտրի կենտրոնից նոր համարներով, որպեսզի չգաղտնալսվեր: Կարո Եղնուկյանի բնակարանում էին կատարել նախապատրաստական աշխատանքները: Յուրաքանչյուրը գնդում հստակ պարտականություն ուներ՝ Գևորգ Իրիցյանը հսկում էր Սարի թաղի ճանապարհը և գնդի հարևանությամբ այգին: Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները մեզ հետ էին, մեզ էին հսկում, նաև Տիգրանն էր հսկում: Գունդը գունդ չէր, ավերած էր, պահեստները խայտառակ վիճակում էին, կոշիկներն ու շապիկները զինված խմբի անդամների հագին էին:
Ոստիկան Գագիկ Մկրտչյանը եղել է գնդի հերթապահ, էնտեղ կողմնակի անձ իրավունք չուներ մտնելու, Գագիկը հենց պահեստի մոտ է վիրավորվել, տեղափոխել են հիվանդանոց, շատ ծանր վիճակում էր, չէր կարողանում խոսել: Տեփանոսյանը հրազենային վնասվածք է ստացել մեքենայի մեջ նստած: Հետո իմացա, որ կրակել են տանիքից, դիպուկահար է կրակել, և կրակողը եղել է Սմբատ Բարսեղյանը»,- պատմեց ՀՀ ոստիկանապետը: Նա նաև ասաց, որ գնդի տարածքում չի կարողացել ազատ տեղաշարժվել:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...