13:46 06.02.2019
Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման կարգը 2019 թ. կպահպանվի, սակայն տարվա կեսին կմշակվի և կառավարությանը կներկայացվի նոր կարգ: Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Տարվա ընթացքում հետևողական կլինենք՝ հասկանալու բազային ֆինանսավորման արդյունավետությունը և նոր առաջարկ կներկայացնենք: Ներկայումս պետությունը չի հետևում այն արդյունքներին, որոնց համար տալիս է ֆինանսավորում»,- ասաց նախարարը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս մեխանիզմի փոփոխությունը ճակատագրական է մեր գիտության զարգացման համար: Նա նաև նշեց, որ ամենամեծ խնդիրը իրականության, կյանքի, տնտեսության, անվտանգության պահանջների և գիտության միջև կապի խզումն է:
«Մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք ակնկալում մեր գիտությունից, գիտություն էլ հասկանա՝ ինչ ենք ակնկալում իրենից ու գնանք մեխանիզմեր ստեղծելու ճանապարհով: Մի կողմից ասում ենք, որ գիտության ֆինանսավորումը բավարար մակարդակի չէ և արդյունքները ևս, բայց երբ ինչ-որ բան ուզում ենք փոխել, սկսում են արձագանքներ ու պարզվում է, որ բոլորը առանձնապես դժգոհ չեն նրանից ինչից բոլորը դժգոհում են: Ասում են՝ լավ, հեղափոխություն էր, անցավ, տեղի կունենա դարձ ի շրջանս յուր: Այսպիսի ակնկալիքները սին են: Պետք է գնանք ռեալ փոփոխություններ անելու ճանապարհով: Քիչ փողով շատ արդյունք ստանալու մեխանիզմը պետք է ունենանք»,- ասաց նա:
Վարչապետը նաև նշեց, որ պետք է լուրջ համագործակցել գիտնականների հետ՝ բուհական գիտական հետազոտական աշխատանքների մեկտեղումն է այն հայեցակարգային բազան, որի վրա պետք է հիմնվի խնդիրների լուծումը:
«Մենք երբեք չենք հիշում, որ տնտեսագիտական համալսարաններ ունենք, մեր խնդիրների լուծումը գուցե փնտրենք այնտեղ, դրամաշնորհներն ուղղենք մեր գիտնականներին: Այն բոլոր հարցերը, որ մենք փնտրում ենք, պետք է մեր գիտական միջավայրին արտապատվիրակենք, ներսում հարցերի պատասխանները պետք է ստանանք: Գիտնականներն էլ իրենց պետք է ներգրավված զգան այս բարեփոխումների գործընթացին: Գիտությունը կղզիացած յոլա է գնում, իսկ կառավարությունը մեծ միջոցներ է ծախսում, փորձագետներ է հրավիրում, որ խնդիրները լուծի»,- ասաց նա:
18:07 03.08.2025
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
17:51 03.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ քաղաքացիներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել 16-ամյա տղայինԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել […] ...
17:45 03.08.2025
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կաԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս պահպանվում են, և չի կարելի համարել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին: «Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – նրա […] ...
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...