13:10 06.02.2019
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2018 թվականի ընթացքում ընտանիքում բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։
Այսպես՝ ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի ընթացքում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց:
Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաև ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերևույթ հանցագործության դրսևորումներ։
Այսպես՝ 519 քրեական գործերից
267-ը վերաբերել է ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,
66-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելուն կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,
34-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,
17-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելուն 16 տարին չլրացած անձի հետ,
15-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն,
12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,
12-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,
11-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
10-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը,
8-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը,
7-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն,
6-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված՝ ազատությունից ապօրինի զրկելուն,
5-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն,
5-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված՝ մարդուն առևանգելուն,
3-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածով նախատեսված՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելուն,
3-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված՝ ինքնասպանության հասցնելուն,
2-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությանը,
1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,
1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն,
1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին,
1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված՝ որդեգրման գաղտնիքը հրապարակելուն կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելուն կամ հարկադրելուն և այլն:
Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 12-ը եղել են մոր, 27-ը՝ հոր, 2-ը` խորթ հոր, 13-ը՝ եղբոր/քրոջ, 4-ը տատի/պապի, 40-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 193-ը՝ ամուսնու, 12-ը՝ կնոջ, 7-ը՝ թոռան, 9-ը՝ ամուսնու ծնողների, 13-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված:
Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 493 անձ, որոնցից 25-ը՝ մինչև 12 տարեկան, 8-ը՝ 12-14 տարեկան, 24-ը՝ 14-16 տարեկան, 9-ը՝ 16-18 տարեկան, 183-ը՝ 18-35 տարեկան, 244-ը՝ 35 տարեկանից բարձր:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 82 քրեական գործ՝ 85 անձի վերաբերյալ:
Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 14 միջնորդություն:
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...
22:32 15.06.2025
Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակելԻրանը «Ճշմարիտ խոստում 3» գործողության երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Իսրայելի տարածքի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել, հաղորդում է իրանական Fars պետական գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ «Իսրայելի դեմ ԻՀՊԿ գործողության երրորդ ալիքը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, սկսվել է այսօր կեսօրին՝ նախատեսվածից շուտ։ Այս գործողությունն իրականացվում է […] ...
22:14 15.06.2025
Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների հերթական ալիքն են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Գործակալության հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերի կողմից։ ...
22:09 15.06.2025
Հրդեհ Ծաղկունք գյուղումՀունիսի 15-ին, ժամը 19:26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Նաիրի Զարյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրի Զարյան փողոցում կայանած «Lada» մակնիշի ավտոմեքենայում և մոտակա փայտե վագոն-տնակում (մոտ 30 քմ): Հրդեհը […] ...
21:55 15.06.2025
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...