ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը կարդիականացվի, շահագործման ժամկետի կերկարաձգվի․ կառավարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը կարդիականացվի, շահագործման ժամկետի կերկարաձգվի․ կառավարություն

12:50 07.02.2019

Կառավարությունը ձեռնամուխ է լինելու հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգմանը և արդիականացմանը, որով կապահովվի հայկական ԱԷԿ-ի արդյունավետ և անվտանգ աշխատանքը` շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում։ Այս մասին նշվում է կառավարության 5-ամյա ծրագրի նախագծում։

Նշվում է, որ ներկայումս էներգահամակարգն ամբողջովին բավարարում է էլեկտրա­էներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և ունի էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման ներուժ։ Եվ ներքին շուկայի կարիքներից ելնելով՝ ներդրումները խթանելու և Վրաստանի ու Իրանի հետ առևտրի հնարավորություններն օգտագործելու նպատակով կառավարությունը գնալու է ոչ միայն վերը նշված արդաիականացմանը ատոմակայանի մասով, այլև կատարելու է հետևյալ քայլերը․

  • էլեկտրաէներգետիկական համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիների մշակմանը.
  • Հայաստանի Հանրա­պետության էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատա­կա­նացման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում իրացման նոր էներգետիկ շուկաներ փնտրելուն, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովմանը.
  • նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար օրենսդրական խթանների ձևավորմանը, էներգետիկայի բնագավառի զարգացմանը և էներգաարդյու­նավետության միջոցառումների ներդրմանն ուղղված քաղաքականության ապահովմանը.
  • Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի մշակմանը՝ հաշվի առնելով հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի պահպանման, ինչպես նաև էներգետիկայի բնագավառի գիտելիքահենք ուղղության կարևորությունը.
  • տարածաշրջանային ինտեգրման ապահովման նպատակով՝ Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրերի իրականացմանը: Նշված էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ավարտից և շահագործման հանձնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում հանդես կգա որպես էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հաբ` կապելով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը.
  • վերականգնվող էներգիայի աղբյուրների արդյունավետ օգտագործմանը և զարգացման խթանմանը։

Կառավարության ծրագրի նախագիծը կարող եք բեռնել այստեղից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP