00:45 08.02.2019
Գյումրիում եղած 2800-ից ավելի տնակներից մոտ 700-ը, քաղաքապետարանի տվյալներով, քարաշեն և կիսաքարաշեն են, որոնց մեծ մասը կապիտալ շինություններ են, բայց տնակային հասցեներով: Հենց սա էլ խնդիր է ստեղծել բնակիչների համար սեփական գույքը որպես հիմնական տնօրինել: Սեփականաշնորհումից հետո է միայն հնարավոր հասցեավորում փոխել, որով տնակների թիվ կհստակեցվի, իսկ այդ ընտանիքների հանդեպ պետությունը բնակարանային ապահովման պարտավորություն չի ունենա: Քարաշեն տնակների մեծ մասը գտնվում է քաղաքի գլխավոր հատակագծով սահմանված կանաչ գոտիներում, ինչն էլ արգելում է նման տների սեփականաշնորհումը:
Ավտոկայանի բանավանն է, որը Գյումրիի ամենամեծ տնակային թաղամասն է: Այստեղ մոտ 250 տնակային հասցե կա: Մի մասը 30 տարում մարդիկ քարապատել են, դարձրել հիմնական սեփական տներ՝ կոմունալ բոլոր հարմարություններով, բայց տնակի կարգավիճակով: Ոմանք 6 մետրանոց տնակն են քարե տուն դարձրել: 1990-ականներին տեղադրված այս տնակը թաղամասի մյուս տնակների նման ամեն անձրևից հեղեղվում էր: Տարածքի բնակիչները պետական փոխհատուցմանը սպասելու փոխարեն՝ սեփական միջոցներով իրենց բնակարանային խնդիրը լուծեցին։
Տնակի հասցեով ևս մեկ կապիտալ շինություն, որի տերերը նոր են պարզել, որ տարածքը քաղաքի գլխավոր հատակագծով կանաչ գոտի է, որտեղ տների սեփականաշնորհում չի թույլատրվում: Տնակի հասցեներով, բայց քարաշեն կապիտալ, անգամ երկհարկանի տներում ապրող ընտանիքներից ոմանք հասցրել են նաև պետությունից բնակարաններ ստանալ: Հիմա պատրաստ են հրաժարվել ստացած բնակարաններից, եթե այս տները սեփականաշնորհվեն:
Ընտանիքներ էլ կան, որ նախընտրում են ապրել այս տներում, քան 30 տարի անց կորցրած բնակարանի դիմաց ստանալ ընտանիքի անդամների թվին ոչ համարժեք սենյակներով բնակարան: Սեփականաշնորհման դիմումները հիմնականում մերժվում են այն պատճառով, որ տները գտնվում են հատակագծով նախատեսված կանաչ գոտիներում: Ամբողջությամբ քարաշեն 406 տնակային հասցե գոյություն ունի, որոնք քաղաքի տարբեր հատվածներում են: Սեփականաշնորհման թույլտվություն ստանալու համար, ըստ Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արթուր Հակոբյանի, պետք է փոխել հողատարածքների նշանակությունները:
Քաղաքապետարանը դիմել է Քաղաքաշինական պետական կոմիտե, առայժմ 2 տարածքների համար։ Թույլտվություն ստանալու դեպքում նոր քարաշեն տնակների սեփականաշնորհում կկատարվի։ Առայժմ ընտրված 2 տարածքներն ամենաշատ քարաշեն տնակներն ունեն։
Ավտոկայանի բանավանը ուսումնասիրվող տարածք չի ներկայացվել: Նշենք, որ Գյումրիի գլխավոր հատակագծի փոփոխված տարբերակը հաստատվել է 2006 թվականին, երբ տնակային թաղամասերում կապիտալ շինություններն արդեն կային, բայց կառուցապատված այդ տարածքները սահմանվեցին որպես կանաչ գոտիներ, ինչն էլ մինչև հիմա խոչընդոտում է տնակային հասցեներով քարաշենների սեփականաշնորհմանը:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...