ՀՀ գլխավոր դատախազը Կոտայքի մարզի դատախազությունում մի շարք հանձնարարություններ է տվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

ՀՀ գլխավոր դատախազը Կոտայքի մարզի դատախազությունում մի շարք հանձնարարություններ է տվել

21:33 07.02.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, ՀՀ Կոտայքի մարզպետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությամբ ամփոփել է 2018թ. մարզի դատախազության գործունեության արդյունքները:

Մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանը զեկուցել է անցած տարվա ընթացքում մարզի տարածքում արձանագրված հանցավորության վիճակի, կառուցվածքի, ըստ հանցատեսակների դրանց քրեաիրավական շարժընթացի դինամիկան, քրեական գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության, պետական շահերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների և հարուցված հայցերի, ինչպես նաև դատախազության այլ լիազորությունների իրականացման արդյունքները:

2018թ. ընթացքում Կոտայքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 2049 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1660 դեպքի դիմաց. հանցագործության դեպքերի քանակն աճել է 389-ով, կամ 23.4%-ով: Բացահայտման ընդհանուր ցուցանիշը կազմել է 75․5%:

2017թ. համեմատությամբ 118 դեպքով աճել են միջին ծանրության հանցագործությունների դեպքերը (469-587), 77 դեպքով՝ ծանր հանցագործությունների դեպքերը (215-292): Իսկ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 2-ով (8-6) կամ 25%-ով:

Նախորդ տարվա ընթացքում պահպանվել է կրկնահանցագործության դեպքերի նվազման դինամիկան: 2015թ. արձանագրվել էր կրկնահանցագործության 30 դեպք, 2016թ.՝ 24, 2017թ.՝ 6, իսկ 2018թ.՝ ընդամենը 4 դեպք:

Հատկանշական է, որ 2018թ. ընթացքում մարզում չի արձանագրվել սպանության որևէ դեպք, ինչն աննախադեպ ցուցանիշ է. ինչպես 2016, այնպես էլ՝ 2017 թվականներին արձանագրվել էին սպանության 5-ական դեպքեր:

2018 թվականի ընթացքում նվազում է արձանագրվել նաև դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցատեսակով: Արձանագրվել է նմանատիպ 16 դեպք՝ 2017 թվականի` 18-ի փոխարեն: Դրանցից բացահայտվել է 15-ը կամ 93,5%-ը:

Ինչպես հանրապետությունում, այնպես էլ Կոտայքի մարզում զգալիորեն ավելացել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը: Մարզի տարածքում արձանագրվել է նշված բնույթի հանցագործությունների 951 դեպք՝ 2017 թվականին` 711: Այսինքն՝ դեպքերն ավելացել են 240-ով:  Չբացահայտված է մնացել արձանագրված դեպքերի շուրջ 39%-ը: Այս հանցատեսակում առավել մտահոգիչը շարունակում են մնալ բնակարանային գողությունները, որոնց թիվը նախորդ տարի աճել է 60 դեպքով (105-165) կամ 58%-ով: Ընդ որում, շարունակում է ցածր մնալ նաև այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը, որը Կոտայքի մարզում կազմել է 37%:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ բնակարանային գողությունների դեմ պայքարն իրավապահ մարմինների 2019թ. հիմնական առաջնահերթություններից մեկն է՝ հատկապես շեշտելով կանխարգելիչ համալիր միջոցառումների ձեռնարկումը: Խոսքը վերաբերում է բազմաբնակարան շենքերի մուտքերի լուսավորությունն ապահովելուն, մուտքերը կոդավորված փականներով դռներով կահավորելուն, այնպես էլ նման գողությունների համար ռիսկային համարվող տարածքներում ոստիկանության կողմից հատկապես գիշերային ժամերին պարեկապահակային ծառայությունն ուժեղացնելուն, նմանատիպ կամ համասեռ հանցագործություն կատարած անձանց մշտապես տեսադաշտում պահելուն: Արթուր Դավթյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ուշադրությունը հրավիրել է կանխարգելիչ միջոցառումների իրականացման գործընթացում ՏԻՄ մարմինների ակտիվ ներգրավումն ապահովելու անհրաժեշտության վրա:

2018թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 119 նյութերով՝ նախորդ տարվա 52-ի դիմաց: Հարուցվել է 81 քրեական գործ՝ հիմնականում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և ստանալու, պաշտոնեական կեղծիքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու հատկանիշներով:

Կոռուպցիոն հանցագործությունները հիմնականում արձանագրվել են մարզի ՏԻՄ մարմինների, ուսումնական բժշկական հաստատությունների գործունեության, ինպես նաև սոցիալական ապահովության և աջակցության ոլորտներում:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նկատել է, որ մարզն իր ռելիեֆային, զբոսաշրջային և գյուղատնտեսական ռեսուրսների իմաստով լինելով խիստ գրավիչ՝ ռիսկային է հատկապես կոռուպցիոն հնարավոր դրսևորումների տեսանկյունից և տարիներ ի վեր չեն դադարել հատկապես հանցավոր ճանապարհով պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների օտարման վերաբերյալ տեղեկությունների շրջանառումը: Արթուր Դավթյանը հանձնարարել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգման առարկա դարձնել իրավապահ մարմինների տրամադրության տակ հայտնվող բոլոր նմանատիպ տեղեկությունները և բավարար հիմքերի առկայության դեպքում հետամուտ լինել քրեադատավարական կարգով դրանք քննության առարկա դարձնելուն և իրավական գնահատականների արժանացնելուն:

Մարզում 2017թ. համեմատ 34-ով կամ 32%-ով ավելացել են նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը (108-142), իսկ 6 դեպքով կամ 31%-ով աճել է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը (21-27):

Այն հանգամանքը, որ մարզի տարածքով են անցնում Երևան-Սևան և Երևան-Աշտարակ հանրապետական նշանակության մայրուղիները, մարզի վարչական տարածքում են գտնվում զբոսաշրջային նշանակության բազմաթիվ օբյեկտներ և  հանգստյան գոտիներ, քաղաքացիների տեղաշարժը բավականին ակտիվ է, ՃՏՊ-ների կանխարգելման, նվազեցման աշխատանքները պահանջում են առանձնակի հետևողականություն: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ուսումնասիրել և  առանձնացնել մարզի տարածքում ՃՏՊ-ների համար առավել ռիսկային հատվածները և դատախազական ներգործության միջոցներով նպաստել այդ հատվածների՝ երևթևեկության նշաններով հագեցմանը, ավտոմեքենաների արագությունը սահմանափակելու և վարորդների զգոնությունը բարձրացնելուն ուղղված միջոցների ձեռնարկմանը: Հաշվի առնելով երթևեկության մասնակիցների անվտանգության տեսանկյունից այս բնույթի հանցագործությունների հանրային վտանգավորության բարձր աստիճանը՝ Գլխավոր դատախազը հանձնարարել է ակտիվացնել դատախազական ներգործության գործիքակազմը՝ ինչպես ՃՏՊ-ների կանխարգելման, այնպես էլ նման դեպքերով քննության արագությունն ու արդյունավետությունը բարձրացնելու, այդ նպատակով անհրաժեշտ օբյեկտիվ ելակետերի ձեռքբերումն ապահովելու և նշանակվող փորձաքննությունների համար առավել թիրախային հարցադրումներ ներկայացնելու ուղղությամբ: Արթուր Դավթյանը, նշել է, որ ժամանակն է որդեգրելու ճանապարհային կանոնները խախտելու հանցագործությունների համար առավել խիստ պատժողական քաղաքականություն: Այս իմաստով, Գլխավոր դատախազն ասել է, որ հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր կանոնները, գործի հանգամանքներն ու ամբաստանյալի անձը՝ անհրաժեշտ է դատարաններում պատժաչափեր միջնորդելիս ուշադրություն դարձնել, որպեսզի դատարանների կողմից լիարժեք համաչափ պատիժներ սահմանվեն կատարված հանցավոր արարքների համար, իսկ այդպիսիք նշանակվելուց հետո հետևել պատիժների անշեղ կատարմանը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օրեր առաջ «Պարտեզ» ռեստորանային համալիրում և դրա հարակից տարածքում տեղի ունեցած հանցագործության հանգամանքներին: Արթուր Դավթյանը հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները նմանատիպ դեպքերով քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունը, հանցագործություն կատարած անխտիր բոլոր անձանց իրենց արարքներին համահունչ քրեական պատասխանատվության ենթարկումն ապահովելու ուղղությամբ, ինչը խիստ անհրաժեշտ է հանցավոր հակումներ ունեցող անձանց մոտ անպատժելիության համոզմունքն արմատախիլ անելու և հասարակական վայերերում իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիների անդորրն ու անվտանգությունը նման լկտի դրսևորումներից ապահովելու նպատակով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP