13:30 08.02.2019
«Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը ոչնչացման եզրին է: Այդ խնդրով գրավոր դիմել ենք նոր իշխանություններին՝ վարչապետից սկսած, մշակույթի նախարարությունով վերջացրած, սակայն ոչ մի դրական պատասխան չկա մինչ հիմա»,- փետրվարի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ խնդրի մասին ահազանգեց Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը:
Մինաս Ավետիսյանի «Ցերեկ» որմնանկարն արդեն հնարավոր չէ փրկել, այն ոչնչացել է հանցավոր անփութության հետևանքով, ասում է Արման Ավետիսյանը, իսկ «Գիշեր» որմնանկարը դեռ հնարավոր է փրկել: Գյումրու հին գործարաններից մեկի կիսախարխուլ շենքում պահպանվող նկարն արդեն իսկ վատ վիճակում է: Մշակույթի նախարարության կողմից իրականացվող պետական ծրագրի միջոցով Մինաս Ավետիսյանի 8 որմնանկար է հեռացվել, ամրակայվել և փրկվել: «Գիշեր» որմնանկարը նույնպես այդ ծրագրով պետք է ռեստավրացվեր, սակայն հերթը չհասավ դրան:
«Գիշեր» հայտնի գործը, որը ամենաշատն էր վնասված, հերթը այդպես էլ չհասավ: Այն անձինք, ովքեր ֆինանսավորում էին վերականգնման համար, առաջին հերթին աշխատում էին հանել այն նկարները, որոնք ավելի քիչ էին վնասված ու այդպես էլ հերթը չհասավ որմնանկարին, բայց այն նույնպես պետության կողմից պահպանվում է որպես հուշարձան»,- տեղեկացրեց Արման Ավետիսյանը:
Նախորդ տարի խնդրի մասին էլի բարձրաձայնվել է: Հանդիպում է եղել մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ, սակայն այդ ժամանակ հնարավոր չի եղել լուծում տալ խնդրին:
«Մենք մշակույթի նախարարության առաջարկով նախահաշիվ արեցինք, որպեսզի որմնանկարի պահպանման համար գումար հատկացվի, որ գոնե մինչ վերականգնումը կարողանանք պահպանել նկարը, մոտ 800 հազար դրամի չափով, բայց գումարը այդպես էլ չհատկացվեց»,- նշեց «Մինաս Ավետիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանը:
Բանախոսների կարծիքով` Հայաստանում որմնանկարի ռեստավրացիան հնարավոր է, հայ մասնագետները լավ պատրաստված են, վերապատրաստվել են արտասահմանում, միայն նյութերի խնդիր է լինում, որը պատվիրվում է դրսից: Որմնանկարը փրկելու համար, ըստ նախնական հաշվարկների, կպահանջվի 25 000 դոլար, իսկ ռեստավրացիայից հետո, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Ջաջուռի թանգարան:
«Գիշեր» գործը ստեղծվել է 1973թ.-ին: Նկարին հետաքրքիր լուծում է տրված: Երկու որմնանկարներ իրար են նայում՝ «Գիշերը» և «Ցերեկը»: «Գիշերի» ներքևի մասում երկինքն է, վերևում՝ այն աշխարհը, որում ապրում ենք: Ինչ-որ հեքիաթ կար դրա մեջ, իր հեքիաթն է, իր մտածած Հայաստանը: Գեղարվեստական բարձր պրոֆեսիոնալիզմով է արվել և ես չեմ, որ այդ մասին ասում եմ»,- պատմեց Արման Ավետիսյանը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...