12:57 08.02.2019
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված մի շարք գերատեսչություններից որակյալ կադրերի արտահոսքը: Ի պատասխան՝ նախարարն ասաց.
«Կառավարությունը որդեգրել է որակյալ կադրերին կառավարման ոլորտ բերելու և ի շահ ՀՀ ծառայեցնելու ուղենիշները, գործուն քայլեր են տարվում, բոլոր ընկերություններում կարող եք տեսնել կադրերի սողունություն, որոնք պայմանավորված են բազմաթիվ հանգամանքներով, ամեն կադրի գնալ-գալով չես կարող կարծիք կազմել քաղաքականության մասին»:
Որակյալ մասնագետների՝ հեռանալու վերաբերյալ լրագրողների փաստարկներին նա հակադարձեց.
«Հենց այս կառավարությունը տարբերվում է մյուս կատավարությունից նրանով, որ կարող են լինել տարաձայնություններ, որոնց արդյունքում մարդիկ կարող են գնալ-գալ, եթե չկա քննարկում, դա է ի վնաս ՀՀ քաղաքացիների»:
Ինչ վերաբերում է Արշակյանի ղեկավարած գերատեսչության կառուցվածքին, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ ճյուղեր է ընդգրկելու այն:
«Ըստ այդ ձևաչափի՝ բարձր տեխնոլոգիաները, թվայնացումը, ռազմարդյունաբերությունը միավորվում և դառնում են նախարարության գերակա ուղղություն»,- նշեց նա:
Նախարարությունը, նախնական քննարկումների համաձայն, կարող է կոչվել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերության նախարարություն, թեև Արշակյանը չբացառեց այլ անվանումը:
Խոսելով կառավարության ծրագրի մասին և արձագանքելով դիտարկմանը, թե նրանում քիչ են ներկայացված թվերը՝ նախարարն ասաց.
«Թվեր քննարկվել և առաջադրվել են, ինչ ձևաչափով կհրապարակվեն, կդժվարանամ պատասխանել, ծրագիրը կբնութագրեմ որպես նախաձեռնողական, ռիսկ վերցնելու: Կխնդրեի ոչ թե թվեր, այլ թեզեր ման գալ, և տեսնել՝ ինչ ուղղություն ունի՝ Հայաստանի հետագա զարգացման հետ կապված»:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...