Իմ ասածի և Ռոբերտ Քոչարյանի գրքում գրվածի միջև հակասություն չկա. Քոչարյանի պաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Իմ ասածի և Ռոբերտ Քոչարյանի գրքում գրվածի միջև հակասություն չկա. Քոչարյանի պաշտպան

14:37 09.02.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն  այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձել է համացանցում վերջին օրերին քննարկման թեմա դարձած՝ իր ավելի վաղ արած հայտարարությանը:

Պաշտպանը Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Քոչարյանը նախօրոք տեղյակ չի եղել մարտի 1-ի մեկի առավոտյան ոստիկանների կողմից իրականացված գործողություններից: Այդ հայտարարությունից հետո համացանցի օգտատերերը ու որոշ լրատվամիջոցներ արձագանքել էին Ալումյանին՝ պնդելով՝ Քոչարյանն իր գրքում նշել է, որ  նախապես է տեղյակ է եղել մարտի 1-ի ոստիկանական գործողություններից:

«Համացանցի օգտատերերը և որոշ լրատվամիջոցներ տեղադրել են մի նյութ, որից եզրակացնում են, թե իմ արած հայտարարությունը որոշակի հակասության մեջ է գտնվում պրն Քոչարյանի գրքում այդ նույն իրադարձությունների վերաբերյալ նկարագրության հետ: Ուրեմն ես ասեմ՝ եթե կա տարբերություն, տարբերությունը պայմանավորված է  ֆորմատի տարբերությամբ: Մի բան է՝ մի քանի էջի վրա գրքի մեջ նկարագրված են իրադարձություններ, մի բան է, երբ այդ իրադարձությունների վերաբերյալ պաշտպանը ճեպազրույցի ժամանակ մի քանի նախադասությամբ պետք է մեկնաբանություն անի»,- ասել է պաշտպանը:

Հայկ Ալումյանի համոզմամբ՝ իր արած հայտարարության և Ռոբերտ Քոչարյանի գրքում նկարագրվածի միջև ոչ մի հակասություն չկա: Նրա պնդմամբ՝ իրականում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազատության հրապարակում որևէ կոշտ բռնություն չիրականացնել ցուցարարների նկատմամբ:

«Այնտեղ նախատեսված էր գործողություն, որը չէր ենթադրում  կոշտ գործողություններ, ուժի կիրառում: Այնտեղ պետք է կատարվեր զննում: Զննում պետք է կատարվեր, որովհետև օրեր շարունակ ստացվում էին օպերատիվ տեղեկություններ, որ Ազատության հրապարակում հավաքված անձնանցից ոմանց մոտ առկա են զենքեր, ընդհուպ, մարտական ինքնաձիգեր և մարտական նռնակներ»,- ասել է Ալումյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP