Կառավարության ծրագրում տնտեսական հեղափոխության գործիքներ չենք տեսնում. Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Կառավարության ծրագրում տնտեսական հեղափոխության գործիքներ չենք տեսնում. Նաիրա Զոհրաբյան

16:38 11.02.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ կառավարության ծրագրին:

Նա նշեց, որ կոնկրետ իր մոտ ծրագիրը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Պատգամավորն ասաց, որ չի ցանկանում կրկնել սոցցանցերում ծրագրի հասցեին հնչող «կենացների, բարեմաղթանքների ժողովածու» արտահայտությունը, շեշտեց՝ իրենց խնդիրը վատաբանելը չէ, լուծումներ գտնելն է: Նա ասաց, որ այս ծրագրում չի տեսնում այն գործիքները, մեխանիզմները և ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ այն գործիքները, որոնք կարող են ապահովել տնտեսական հեղափոխություն, որը պետք է հաջորդեր այն քաղաքական հեղափոխությանը, որի փուլն ավարտվեց դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով:

Զոհրաբյանն ասաց, որ իրենք սպասելու են վարչապետի կողմից այս ծրագրի ներկայացմանը, նշեց՝ գուցե այն ընդամենը հռչակագրային ձևով է ներկայացված, մինչդեռ ԱԺ քննարկման ժամանակ իրենց հուզող հարցերի պատասխանները կստանան: Նա ասաց, որ ծրագրում նշված է «աշխատատեղերի բացում», «գործազրկության, աղքատության կրճատում», մինչդեռ դրան զուգահեռ տեսնում ենք այլ իրականություն, երբ օպտիմալացում է տեղի ունենում, որը նշանակում է աշխատատեղերի կրճատում, գործազրկության նոր ալիք, որոշակի հակասություն այն հայտարարությունների հետ, այն ֆիքսված դրույթների, որ կան կառավարության ծրագրում:

«Մենք սպասելու ենք վարչապետի ներկայացմանը, ունենք կարևոր հարցեր բոլոր ոլորտներում՝ թե ներքին քաղաքական, թե սոցիալ-տնտեսական, քանի որ այս ծրագրի գաղափարախոսությունը տնտեսական հեղափոխությունն է, իսկ թե ինչպես, ինչ գործիքներով, կլսենք կառավարության ղեկավարին: Դա այս փաստաթղթում չենք տեսնում, գուցե լրացուցիչ պարզաբանման կարիք ունի: Մենք ոչ միայն հարցեր ենք տալու, այլև առաջարկներ ենք ներկայացնելու, քանի որ այդ գործիքները մենք տեսնում ենք»,- ասաց նա:

Պատգամավորի բնութագրմամբ՝ կառավարության ծրագիրը «խիստ զգուշավոր» է, այնտեղ ռիսկերի հաշվարկ չկա, թեպետ ակնհայտ է, որ ունենալու ենք և արդեն իսկ ունենք ռիսկեր, ապա հարց ուղղեց՝ արդյո՞ք այդ գործոնը հաշվարկված է: Նրա խոսքերով՝ նաև Արցախի հարցում կան մտահոգիչ ձևակերպումներ՝ «ագրեսիվ հռետորաբանության նվազեցում, դադարեցում». Զոհրաբյանին հետաքրքրում էր՝ ո՞ւմ է սա ուղղված:

«Որքան տեղյակ եմ, այս հակամարտության մեջ մենք մի կողմ ունենք՝ Ադրբեջանը, որ չի թուլացնում այդ հռետորաբանությունը, և ամեն օր, ամեն ժամ սպառնում է»,- ասաց նա:

Զոհրաբյանի համար մտահոգիչ է նաև մշակույթի նախարարության ներառումը ԿԳ նախարարության կազմում: Նրա գնահատմամբ՝ մեր ունեցած մրցունակ բրենդներից մեկը մշակույթն է:

«Եթե մենք ունեցել ենք մշակույթի վատ նախարարներ, որոնց հիմնական գործառույթը եղել է այս կամ այն մտավորականի պանիխիդայի մենյուն կազմելը, դա պետք է պատճառ չդառնար, որ մենք այսօր մշակույթի նախարարությունը տարրալուծեինք գիտության և կրթության նախարարության մեջ: Սուպերնախարարությունները, գերլիազորություններով նախարարությունները երբեք արդյունավետ չեն կարողացել լուծել իրենց առջև դրված խնդիրները»,- նշեց պատգամավորը:

Նրա կարծիքով՝ ճիշտ չէ, որ համաշխարհային մշակույթի մեջ ամենամեծ ավանդն ունեցած ազգն ունենա ընդամենը մշակույթի բաժին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP