Փաստաբանն ահազանգում է. պաշտպանյալը «Վանաձոր» ՔԿՀ-ում ապօրինի արգելանքի տակ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Փաստաբանն ահազանգում է. պաշտպանյալը «Վանաձոր» ՔԿՀ-ում ապօրինի արգելանքի տակ է

16:09 11.02.2019

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Գուրգեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ իր պաշտպանյալ Արթուր Մանուչարյանին «Վանաձոր» ՔԿՀ-ում ապօրինի արգելանքի տակ են պահում, հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Մասնավորապես, աղբյուրը հայտնում է, որ իր դեմ դեռևս 2013-ին հարուցված քրեական գործի դատաքննության շրջանակում Արթուր Մանուչարյանը չի ներկայացել դատական նիստերին. քննությունից խուսափելու հիմքով նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը դատարանը 2014-ին փոխարինել է կալանքով և հայտարարել հետախուզում:

«Զվարթնոց» օդանավակայանի գծային ոստիկանության բաժնի աշխատակիցները հետախուզման մեջ գտնվող Արթուր Մանուչարյանին արգելանքի տակ են վերցրել ՀՀ ժամանելուն պես՝ 2019թ. փետրվարի 7-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում: Այնտեղից նրան տեղափոխել են ՀՀ ոստիկանության Ալավերդու բաժին, ապա՝ «Վանաձոր» ՔԿՀ:

Մինչդեռ նրան կալանավորելու որոշում դատարանը կայացրել է 5 տարի առաջ՝ 2014 թ. հունվարի 14-ին, և հետախուզման մեջ գտնվող Ա. Մանուչարյանին հայտնաբերելու դեպքում նրան, առանց դատարանի որոշման, «Վանաձոր» ՔԿՀ տեղափոխելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձի ազատության իրավունքի կոպիտ խախտում է:

Փաստ է, որ Արթուր Մանուչարյանը 2019թ. փետրվարի 7-ին ձերբակալվելուց հետո 72 ժամվա ընթացքում դատարան չի տարվել կամ ազատ չի արձակվել, ավելին՝ 72 ժամը լրանալուց հետո էլ նա շարունակում է մնալ ՔԿՀ-ում, իսկ նրան ազատ արձակելու պաշտպանի դիմումը «Վանաձոր» ՔԿՀ պետը մերժել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP