Ազատամարտիկ Միքայել Ավագյանը չի մասնակցել վրաց-աբխազական բախումներին. մերկացվել է հերթական ադրբեջանական սուտը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+21.09 oC

Ազատամարտիկ Միքայել Ավագյանը չի մասնակցել վրաց-աբխազական բախումներին. մերկացվել է հերթական ադրբեջանական սուտը

21:18 11.02.2019

Ադրբեջանական մամուլում տարածված լուրերը, թե իբր Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ  Միքայել Ավագյանը մասնակցել էվրաց-աբխազական բախումներին, չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց ազատամարտիկի կինը` Մանուշակ Ավագյանը՝ նշելով, որ Միքայել Ավագյանը վրաց-աբխազական բախումներին մասնակից չի եղել, քանի որ նա այդ ժամանակ գտնվում էր Հայաստանում:

Մանուշակ Ավագյանի խոսքով` նման տեղեկատվություն տարածողները նպատակ ունեն ապամոնտաժել Միքայել Ավագյանի՝ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում տեղադրված կիսանդրին, ինչպես նաև սեպ խրել Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում:

«Իրենք մեկնաբանում են, թե, իբր  Միքայել Ավագյանը 1992-93 թվականների վրաց-աբխազական բախումների մասնակից է. դա սուտ է և իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ 1990 թվականի վերջին մենք ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստան, իսկ 1991 թվականին ինքն արդեն բնակվել է Հայաստանում և գրանցվել է Սիսիային շրջանի Սառնակունք գյուղում: Դրա մասին է վկայում անձնագրում կատարված գրանցումը, իսկ 1992 թվականին Հայաստանում ծնվել է աղջիկս: Բացի այդ, ամուսինս այդ  թվականներին աշխատել է «Հայգազարդ» ընկերության Գորիսի մասնաճյուղում: Յուրաքանչյուրը կարող է հարցում անել և պարզել դրա իսկությունը: Իսկ արդեն 1993 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Արցախ  և կամավոր մասնակցել Արցախյան ազատամարտին՝ որպես հետախուզական ջոկատի հրամանատար: 1994 թվականին ամուսինս զոհվել է մարտական գործողությունների ժամանակ»,- ասաց Մանուշակ Ավագյանը:

Մանուշակ Ավագյանը «Արմենպրես»-ին նաև ուղարկել է անձնագրերի լուսանկարները:

Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անցկացրել` պահանջելով ապամոնտաժել հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված՝ արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին:
Վրաստանում գործող մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ քննադատել են  Թբիլիսիում ադրբեջանցիների անցկացրած բողոքի ակցիայի կազմակերպումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ում

15:27 02.05.2025

Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ում

Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

15:20 02.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […] ...

Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ

15:14 02.05.2025

Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մայիս) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […] ...

Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծ

15:07 02.05.2025

Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզիայի տրամադրման կարգերում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։ Առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ կատարել խմբագրումներ՝ փոփոխելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը, ինչպես նաև նշված հաստատություններում իջեցնելով հիմնական աշխատողների տոկոսային շեմը։ Ըստ հիմնավորման՝ […] ...

SHANTNEWS

15:00 02.05.2025

SHANTNEWS

Մայրաքաղաքում շարունակվում է փոսային նորոգումը

14:57 02.05.2025

Մայրաքաղաքում շարունակվում է փոսային նորոգումը

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 15000 քմ աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվելու են ամբողջ տարվա ընթացքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP