Պետությունը վերադարձնում է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի շահառուների 25 հազարից ավելի վճարած գումարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+35.09 oC

Պետությունը վերադարձնում է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի շահառուների 25 հազարից ավելի վճարած գումարները

10:38 12.02.2019

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասնակից քաղաքացիների համար Պետեկամուտների կոմիտեում գումարների վերահաշվարկի գործընթացը վերսկվել է: Խոսքը վերաբերում է 1974 թվականից հետո ծնված քաղաքացիներին, որոնց ամենամսյա պարտադիր կուտակային վճարներն առավելագույն աշխատավարձի չափով կազմում են 5 տոկոս, և կուտակվող կենսաթոշակային գումարի չափը 25 հազար դրամը չպետք է գերազանցի:

SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաշվապահ Էլզա Գինեցյանը պատմել է, որ  աշխատանքի բերումով հաճախ է հարկ վճարողների սպասարկման վարչությունից ծանուցումներ ստանում: Օրեր առաջ ստացած ծանուցումը ոչ թե գործնական, այլ անձնական բնույթի է եղել, բովանդակությունն էլ`անսպասելի: Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչից  օգտվող հարկատուի վճարի չափը Պետեկամուտների կոմիտեում վերահաշվարկել են ու պարզել, որ պետությունը քաղաքացուն վերադարձնելու բան ունի՝ ավելի վճարած գումար:

Կուտակային կենսաթոշակային համակարգ ավելի գումար վճարողները հիմանականում այն աշխատակիցներն են, ովքեր 1-ից ավելի գործատուների մոտ գրանցված աշխատող են ու հարկերը վճարում են  բոլոր աշխատավայրերից: Պարզվում է, որ կան աշխատողներ, որ  հանրագումարում գերազանցել են առավելագույն աշխատավարձի համար սահմանված  կուտակային կենսաթոշակի վճարման 5 տոկոսի շեմը:

«Եթե մարդն աշխատում է, մի քանի աղբյուրներից է ստանում եկամուտ, և այդ մի քանի  աղբյուրներից ստացած եկամտի հանրագումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը 500 հազարից, 5 տոկոսը գերազանցող չափը ենթակա է վերադարձման»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման թիվ 11 բաժնի պետ Անահիտ Առաքելյանը:

Անկախ նրանից, թե անձը քանի տեղ է աշխատում, եթե աշխատավարձը 500 հազար դրամի սահմանը չի անցնում, կուտակային վճարը չպետք է գերազանցի 25 հազար դրամը 1 ամսվա համար: Իսկ մեկ աշխատավայրի սոցվճարը չի գերազանցում 12 500 դրամը: Շիրակի մարզում 500 հազարից ավելի աշխատավարձ ստացողներ գրեթե չկան, եղածներին էլ արդեն հավելյալ վճարումների մասին ծանուցումներ ուղարկվել են: Նախորդ տարի նույնաբովանդակ ծանուցում կուտակայինի շահառուներից 869-ին է  ուղարկվել, իսկ այս տարի հունվարին ծանուցվածները 51 -ն են: Նրանցից քչերն են հարկայինից ստացված նամակին արձագանքել:

Վերադարձման ենթակա գումարը միայն կուտակային սոցվճարներին չէ, որ վերաբերում է: Հաջորդն առնչվում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 1000 դրամների վճարմանը: Նույն կերպ ՝ պետությունը վերադարձնում է մեկ անձից ու մեկից ավելի աշխատավայրերից գանձված 1000-ական դրամները ՝ թողնելով միայն մեկ աշխատավայրից հարկվողը:

Հարկատուներին հնարավորություն է տրվում գումարները ստանալ և՛ առձեռն, և՛ փոխանցել  իրենց կուտակայինի հաշվին: Նշենք նաև, որ հավելյալ վճարումները ենթակա են վերադարձման  նաև այն քաղաքացիների համար, ովքեր կրճատվել են աշխատանքից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

14:32 04.08.2025

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

14:02 04.08.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

13:53 04.08.2025

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

13:45 04.08.2025

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...

BACK_TO_TOP