Երևանի կենդանաբանական այգում վաճառվող սնունդը միշտ վերահսկվել է և վերահսկվելու է. ավագանու նիստում քննարկվում է Կենդանաբանական այգու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2024
  • $
    387.38
  • RUBLE
    4.30
  • 420.31
WEATHER
+30.09 oC

Երևանի կենդանաբանական այգում վաճառվող սնունդը միշտ վերահսկվել է և վերահսկվելու է. ավագանու նիստում քննարկվում է Կենդանաբանական այգու հարցը

12:15 12.02.2019

Երևանի ավագանու կողմից այսօր՝ փետրվարի 12-ին, ընդունվել է «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու հարցը:

Նախատեսվում է Կենդանաբանական այգու խորհրդի կազմում փոփոխություն կատարել: Խորհրդի կազմը բաղկացած է լինելու 11 անդամներից, 2-ը այգու աշխատակիցներ կլինեն, մյուս 9-ը՝ ֆիզիկական անձինք: Խորհրդի անդամներին նշանակելու է Երևանի քաղաքապետը:

«Կլինի բաց հայտարարություն խորհրդի կազմում ընդգրկվելու մասին: Կազմում ընդգրկվելու են բացառապես այն անձիք, որոնք կարող են իրենց ներդրումը բերել այգու շահերի համար: Փոփոխությունը պայմանավորված է այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնելու նպատակով: Ստեղծվում է կոլեգիալ կառավարման խորհուրդ»,- ասաց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Սարգսյանը:

Ավագանու անդամներից մեկը հետաքրքրվեց` արդյո՞ք խորհրդի փոփոխության արդյունքում հնարավոր կլինի վերահսկողություն իրականացնել այգում թանկ գնով վաճառվող, սանիտարահիգենիկ պայմաններին չհամապատասխանող տարատեսակ սննդի՝ թխվածքների, ձեթով պատրաստվող կարկանդակների վրա:

«Մինչ այսօր որևէ նման բողոք, բարձրացված հարց, կապված սննդի որակի և գնի հետ չի եղել, իսկ խորհրդի կազմը դրա հետ կապ չունի: Սնունդը միշտ վերահսկվել է և վերահսկվելու է»,- ասաց Գոռ Սարգսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

15:17 01.06.2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունիսի 1-ին և 2-ին, 4-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ին՝ նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում հունիսի 1-ին կեսօրից […] ...

Նախագահի նստավայրում անցկացվել է մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում

15:09 01.06.2024

Նախագահի նստավայրում անցկացվել է մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները: Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել է պատանի ստեղծագործողների ցուցահանդեսը և նվագախմբի համերգային կատարումները: Երեխաների համար կազմակերպվել է նաև ժամանցային-մշակութային միջոցառում: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծանոթացել են ներկայացված աշխատանքներին, շրջել տաղավարներով, […] ...

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը

14:10 01.06.2024

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ: ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: Վարչապետ Փաշինյանը Միշուստինին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, նրան շնորհավորել ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել: ...

«Խաղաղություն և անհոգ մանկություն աշխարհի բոլոր մանուկներին». Սուրեն Պապիկյան

13:29 01.06.2024

«Խաղաղություն և անհոգ մանկություն աշխարհի բոլոր մանուկներին». Սուրեն Պապիկյան

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Խաղաղություն և անհոգ մանկություն աշխարհի բոլոր մանուկներին: Շնորհավոր երեխաների պաշտպանության օրը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապիկյանը՝ գրառմանը կից լուսանկար հրապարակելով:   ...

Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

13:14 01.06.2024

Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Խնդրում եմ ընդունեք շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջ առողջություն և ուժ՝ ձեր ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը կատարելու գործում։ Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և Ձեր երկարամյա գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական […] ...

Լայնածավալ օրենսդրական փոփոխությունները միտված են վերանայելու երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը. ԱՍՀ նախարար

12:51 01.06.2024

Լայնածավալ օրենսդրական փոփոխությունները միտված են վերանայելու երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը. ԱՍՀ նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, որում ասված է. «Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր իրավունքների միջազգային օրվա առթիվ։ Անհոգ, խաղաղ ու երջանիկ ապագա․ այն՝ ինչին ուղղված է մեր ամենօրյա աշխատանքը։ Ընտանիքների հզորացումը, երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ու ծնելիության խրախուսումը մեր երկրի ռազմավարական և […] ...

BACK_TO_TOP