13:23 12.02.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ավագանու փետրվարի 12-ի նիստում հանդես եկավ հայտարարությամբ և ահազանգեց, որ նոր իշխանությունների օրոք ընտրակեղծարարը շարունակում է աշխատել:
Իր խոսքում Դավիթ Խաժակյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալներից միայն մեկի կենսագրականը, իսկ Սամվել Ղումաշյանի վերաբերյալ ոչինչ չկա, կենսագրականը բացակայում է: Դավիթ Խաժակյանը նշեց, որ կարևոր է համարում հանրության տեղեկացվածությունը, ուստի ցանկանում է ներկայացնել որոշ դրվագներ Սամվել Ղումաշյանի կենսագրականից:
Նա մեջբերեց «Հայկական ժամանակ» լրատվական կայքում հրապարակված հոդվածից մի հատված, որտեղ թղթակիցը ներկայացնում է, թե ովքեր են կանգնած Ավանում տեղի ունեցած անկարգությունների հետևում:
«Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանի հանձնարարությամբ 150-180 հոգանոց խումբը հարձակվել է անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիների մեքենաների վրա, ջարդել, փշրել մեքենաները»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Նա մեկ այլ պատմություն ներկայացրեց, որին անձամբ է մասնակից եղել: Մասնավորապես՝ 2017-ի ընտրությունների ժամանակ Սամվել Ղումաշյանը զբաղվել է ընտրակեղծարարությամբ, և Դավիթ Խաժակյանն անձամբ մի քանի անգամ դիմել է ոստիկանություն:
«Եթե անձն, անգամ ունենալով ինչ-որ այսպիսի խնդիրներ իր անցյալում, շարունակում է այս պահին աշխատել, ուրեմն այս պահին պետք է իր ծառայությունը քաղաքին: Դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրն էլի պետք է լինելու: Այդ թեմայով բազմիցս խոսակցություն է եղել»,- ասաց քաղաքապետը:
Ի պատասխան Հայկ Մարությանի` Դավիթ Խաժակյանը նշեց, որ քաղաքապետը փոխարինել է բոլոր քաղաքապետերի տեղակալներին, վարչական շրջանների ղեկավարիներին, իսկ այժմ արդարացված է համարում նման անձի աշխատանքը:
«Փաստորեն, ոստիկանություն ներկայացված բոլոր փաստաթղթերին պետք է ծանոթանամ, որ ձեզ ներկայացնեմ, որ ձեր աշխատակազմում շարունակում է գործել ընտրակեղծարարը»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...