Եթե միայն ինձանով լիներ, բոլորին կօգնեի ու կլինեի բարի քաղաքապետ. Մարությանը` բնակարանային խնդիրների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Եթե միայն ինձանով լիներ, բոլորին կօգնեի ու կլինեի բարի քաղաքապետ. Մարությանը` բնակարանային խնդիրների մասին

16:26 12.02.2019

Այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստում ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը բարձրացրել է Լեոյի 35 հասցեում բնակվող մի ընտանիքի բնակարանային հարցը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի ուշադրությունը հրավիրելով այդ խնդրի վրա:

«Խնդրի մասին ավագանու նիստի ընթացքում էլի բարձրաձայնել եմ, շատերն այստեղ ասացին` վայ, վույ, գնանք նայենք, բայց միայն Արթուր Իսպիրյանը գնաց և հիմա էլ կապի մեջ է այդ ընտանիքի հետ: Տարատեսակ բարդ համադասական, ստորադասական նախադասություններ կազմելով, ածականներ օգտագործելով չեմ կարող նկարագրել, թե դա ինչ հյուղակ է: 91թ.-ից սկսած դիմում բողոքների տրցակ կա, բոլոր քաղաքապետերին դիմել են, որևէ մեկը հարցը չի լուծել և նույնիսկ չի այցելել այդ գետտոն, որ գտնվում է Երևանի կենտրոնում` Փակ շուկայի հետնամասում»,- ասաց Հռիփսիմե Առաքելյանը՝ խնդրելով գոնե մեկ պաշտոնյայի փորձել մտնել այդ գետտոն:

Հռիփսիմե Առաքելյանն իր խոսքում նաև հիշեցրեց, որ քաղաքապետն այդ խնդրի շուրջ հակադարձել է և ասել, որ Երևանում բնակարանային խնդիրները շատ են, շատ անտուն բնակիչներ կան, բայց այս դեպքն առանձնահատուկ է և պետք է լուծում տալ: Ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը ևս հաստատեց, որ այդ ընտանիքն ունի ժամ առաջ օգնության կարիք:

«Ես 2-3 անգամ եղել եմ այդ բնակարանում: Տունը չունի տանիք, և այնքան են ծռվել մուտքն ու պատերը, որ ներս մտնել հնարավոր չէ, էլ չեմ ասում հոսանքալարերի խնդիր կա, որ ամեն վայրկյան կարող է հրդեհի պատճառ դառնալ: Իմ տեսած գետտոներից ամենահրատապն է դա, կարծում եմ: Բախտներս բերեց, որ այս ձմեռը սարսափելի չէր, թե չէ այդ տունը հաստատ փլվելու էր»,- ասաց Արթուր Իսպիրյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը, բարձրացված խնդրին արձագանքելով, հիշեցրեց, որ օրեր առաջ իր մոտ ընդունելություն է արել և քաղաքացիների հետ շուրջ 11 ժամ զրուցել է: 95 տոկոսը եկել էին նույն խնդիրներով:

«Եթե տեսնեք իրենց բերած լուսանկարները, վստահեցնում եմ, նույն կարգի խնդիրներ էին՝ տարեց կին, որ ապրում է գործարանում, ընտանիք, որի երեխաները բրոնխիտ ունեն, որովհետև տունը խոնավ է, պապիկ էր եկել, որի թոռը հիվանդ է և այլն: Կան հազարավոր ընտանիքներ, որ էդ էլ չունեն, վարձով են ապրում, և եթե վաղը գումարը վերջացավ, դուրսն են հայտնվելու: Ես չգիտեմ այդ քաղաքացիներին ինչ պատասխանեմ, ամեն մեկին ուզում եմ օգնել, եթե միայն ինձանով լիներ, ով եկել էր, կօգնեի ու կլինեի բարի քաղաքապետ, բայց ասել եմ` հարգելիներս, հարազատներ ջան, չեմ կարող դա անել, որովհետև եթե 10-ին օգնեմ, մնացած 1000-ը կասեն` բա մե՞նք, իսկ պայմանները հավասար են բոլորի համար»,- ասաց քաղաքապետը:

Հայկ Մարությանը հորդորեց ավագանու անդամներին միասին որոշում կայացնել և հասկանալ, թե գումարներն ինչպես են ծախսում և ինչ մեխանիզմով պետք է այդ մարդկանց խնդիրները լուծեն:

«Ոնց որոշենք, էդպես էլ կանենք: Ինչու՞ պետք է մի ընտանիքի տամ, մյուսներին չտամ»,- շեշտեց Հայկ Մարությանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP