Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը. ՀՀ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը. ՀՀ վարչապետ

12:14 13.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը փետրվարի 13-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝  արդյո՞ք անհրաժեշտություն չեն տեսնում նախկին իշխանությունների օրոք ապօրինի հարստացման միջոցով ձեռք բերված ռեսուրսները պետականացնելու, բաժնետոմսերից ստացված եկամուտները դեպի բնակշինություն ուղղորդելու:

Փաշինյանն ասաց, որ այդ պրոցեսն այսօր արդեն տեղի է ունենում, բանակի կարիքների համար շատ դեպքերում մեխանիզմներ են գտնում, որ նախկինում կոռուպցիոն ճանապարհներով ձեռք բերված գումարները վերադարձվեն ու ծառայեցվեն այդ նպատակներին: Նրա խոսքով՝ որոշ դեպքերում դրանք կարող են արտահայտված չլինել պետբյուջեի մուտքերում, քանի որ ինչ-ինչ նպատակներով կարող են այլ եղանակով օգտագործվել, ենթադրենք, գնում պետք է իրականացվի բանակի կարիքների համար, գումարն ուղիղ գնում է այդտեղ:

Վարչապետն ասաց, որ այս պրոցեսի ծավալներով անձամբ ինքը բավարարված չէ, կարծում է՝ մեր իրավապահ մարմինները, ԱԱԾ-ն ու ոստիկանությունն այս թեմայով պետք է առավել ակտիվ աշխատեն ու մեծ արդյունքներ ցույց տան, քանի որ հոկտեմբերից քաղաքական պրոցեսների արդյունքում անձամբ ինքը մի փոքր այդ թեմայից շեղվել է, և դա որոշակի լճացման տեղիք է տվել:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ կա հարց նաև ընդհանրապես երկրից ու ժողովրդից գողացված գումարների վերադարձի գործընթացի հետ կապված: Նա տեղեկացրեց՝ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը:

«Այս անվանումը կարող է տարօրինակ թվալ, բայց մենք ունենք հիմնավորում, որ ՄԻԵԴ դիրքորոշումներում սա համարվում է նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում: Սա չի համարվում Մարդու իրավունքների սահմանափակում, այն անցումային արդարադատության էլեմենտ է, դրա արդյունքում հնարավոր չէ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկել, բայց կա որոշակի մեխանիզմ, որ մարդ իր գույքի ծագումը պետք է բացատրի: Այս դեպքում գործում է «մեղավորության» կանխավարկածը, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այն համարվում է ապօրինի»,- ասաց նա:

Փաշինյանը հայտնեց, որ այժմ սկսում են ոմանք տարբեր տեղապտույտներ ձևավորել, որ գործն առաջ չգնա, բայց չի ստացվի, գործն առաջ կգնա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

SHANTNEWS

20:00 02.08.2025

SHANTNEWS

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

19:48 02.08.2025

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

Օմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

19:36 02.08.2025

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

19:29 02.08.2025

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

BACK_TO_TOP