13:38 13.02.2019
Կառավարության հավանությանն արժանացած՝ Երևան քաղաքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու և շահագործելու ներդրումային ծրագրի իրագործման նպատակով ՀՀ կառավարության, «Ռենկո» և «Արմփաուեր» ընկերությունների միջև կնքվել էր շրջանակային համաձայնագիր:
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա են եղել կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Անահիտ Հախումյանը, «Ռենկո» ընկերության տնօրենի տեղակալ Գեղամ Բակլաչևը, ներկայացուցիչ Տիգրան Քրմոյանը, «Տետրակոնխ» ընկերության տնօրեն Միքայել Հասրաթյանը, «Արմփաուեր» ընկերության իրավախորհրդատու Վահան Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից:
Կայանի շինարարությունը սկսելու համար անհրաժեշտ է, որ բավարարվեն շրջանակային համաձայնագրի հավելված 2-ի 2-րդ բաժնով նախատեսված կառավարության պատասխանատվության ներքո գտնվող այլ հետաձգող պայմանները և տեղի ունենա ֆինանսական ամփոփումը, ինչի արդյունքում վարկային միջոցները հասանելի կդառնան կառուցապատողին:
Քննարկվել են նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնող և ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովների ձևավորման հետ կապված հարցերը: Կոմիտեն կարճ ժամկետում կհաստատի պետական համալիր փորձաքննություն իրականացող հանձնաժողովի անհատական կազմը և հանձնաժողովի նիստը կհրավիրվի նախագծային փաստաթղթերը ներկայացնելուց առավելագույնը եռօրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեն, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում իրականացնում է քաղաքաշինական, ճարտարապետական և լանդշաֆտային համալիրների կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման աջակցությունը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...