Դուք պետք է բոլորից լավ գիտակցեք, որ փոքրամասնության ձայնն անտեսելը հղի է հետևանքներով. Գորգիսյանը՝ Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Դուք պետք է բոլորից լավ գիտակցեք, որ փոքրամասնության ձայնն անտեսելը հղի է հետևանքներով. Գորգիսյանը՝ Փաշինյանին

13:36 13.02.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում նշեց, որ իր պատրաստած ելույթի տեքստն ամբողջությամբ փոխվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո: Վարչապետի ելույթը նա գնահատեց որպես էմոցիոնալ, քաղաքական, «գրեթե հանրահավաքներում ունեցած ելույթների պես», սակայն նշեց՝ էմոցիայից բացի, առարկայական ոչինչ չստացան:

«Բերել եք Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի նախագծին մոտ նախագիծ, որն անցյալ տարի խստագույնս քննադատում էիք, անվանում «կենաց», հնչեցված քննադատություններին տալիս եք նույնքան խուսանավող, արհամարհանքով ու մունաթով համեմված պատասխաններ, քննադատում էիք սուպերվարչապետական համակարգը, ասում եք՝ սուպերվարչապետական համակարգը պետք է վերացնել… ԱԱԾ-ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմիններ, ՊԵԿ-ը՝ կառավարությանը ենթակա մարմին, մեզ քիչ էր, Սփյուռքի նախարարությունը լուծարվում է, ստեղծվում է վարչապետին առընթեր հանձնակատարի ինստիտուտ` էլ ավելի խորացնելով սուպերվարչապետական համակարգը»,- ասաց նա:

Գորգիսյանը հիշեցրեց՝ մեկ տարի առաջ Փաշինյանը նշում էր, թե պատերազմող և շրջափակման մեջ գտնվող երկրի համար որքան կարևոր է ազգային ավիափոխադրող ունենալը, այսօր ասում է՝ օրակարգում չկա նման հարց, միջոց կլինի՝ կանեն, չի լինի՝ չեն անի: Պատգամավորն ասաց նաև, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացման տեսլական չկա:

«Փաստորեն, գյուղացուն ասում եք՝ գնացեք, աշխատեք, ապահովեք պարենային անվտանգությունն ու կառավարության վրա հույս մի´ դրեք: Ասում եք՝ կոռուպցիան վերացել է, բայց ունենք Հարկային օրենսգիրք և մաքսային ընթացակարգեր, որ ամբողջությամբ ստեղծված են եղել կոռուպցիա ապահովելու համար, գնացե´ք, տեսե´ք, թե ինչ է կատարվում այդ մարմիններում, հենց այսօր գնացեք: Զինծառայողների սոցիալական վիճակի ու բացերի մասին ենք հարցնում, ասում եք՝ լուրջ բարեփոխումներ են արվել, վարկերի վերակազմակերպումը: Դա բարեփոխում չէ, չարափոխում է, եթե քաղաքացին ավելի քիչ է վճարում, ավելի երկար է վճարում ու ավելի շատ տոկոս է վճարում, սա առանց կառավարության միջամտության էլ կարվեր, հիմա բանկերը լիքը փաթեթներ են առաջարկում»,- ասաց նա:

Գորգիսյանն ասաց, որ գազի սակագնի նվազեցման դեպքում էլ կառավարությունը լծակներ ունի. ՀԾԿՀ-ի ճիշտ աշխատելու դեպքում մինչև 30 տոկոս կարող է նվազել գազի գինը: Նա մեջբերեց վարչապետի խոսքը՝ ուղղված քաղաքացուն, թե՝ պետք է դառնան տնտեսական ակտիվիստներ տնտեսական հեղափոխություն անելու համար:

«Ասում եք՝ ՀԴՄ չպահանջեք, վթարային շենքում եք ապրելու: Իսկ մի քանի տարի հետո ումի՞ց պահանջենք, հարցնենք՝ այդ հեղափոխությունը եղա՞վ, թե՞ ոչ: Ինչպե՞ս ենք վերահսկելու ծրագրի կատարումը, եթե այնտեղ ընդամենը 11 թիվ կա, «պետք է»-ն կիրառված է 95 անգամ, «անհրաժեշտ է»-ն՝ 35 : Եթե մեկ տարի հետո հարցնենք՝ ինչ եղավ, կասեք՝ դեռ պետք է, 5 տարի հետո կասեք՝ դե, հեսա ընտրություն ա, ժողովուրդը կորոշի: Պարո´ն վարչապետ, «պերաշկու» մասին անեկդոտ էիք պատմում, հանկարծ էդ իրավիճակում չհայտնվենք»,- նշեց պատգամավորը:

Նրա գնահատմամբ՝ տպավորություն է, թե ծրագրում ամեն ինչ արվել է պատասխանատվությունից խուսափելու ու հետագա ձախողումները ժողովրդի վրա գցելու համար: Գորգիսյանը հիշեցրեց՝ «հանրապետականներն էլ էին այդպես անում»: Նա վարչապետին ասաց նաև, որ հասկանում է՝ պատասխանատվության ամբողջ բեռը նրա ուսերին է, ապա հորդորեց չկրկնել նախորդների սխալները:

«Մեր երկիրն ու ժողովուրդը դրա միջով կրկին չի կարող անցնել: Մի խնդրանք նաև, Դուք պետք է բոլորից լավ գիտակցեք, որ փոքրամասնության ձայնը անտեսելն ու արհամարհելը հղի է լինում հետևանքներով»,- ասաց Գորգիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

19:48 02.08.2025

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

Օմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

19:36 02.08.2025

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

19:29 02.08.2025

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

19:05 02.08.2025

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

Հայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

BACK_TO_TOP