Գյումրու թիվ 37 դպրոցում կոռուպցիոն չարաշահումների դեպքերով հարուցվել է քրգործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Գյումրու թիվ 37 դպրոցում կոռուպցիոն չարաշահումների դեպքերով հարուցվել է քրգործ

16:48 13.02.2019

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

2018 թվականի նոյեմբերի 9-ին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում են ներկայացրել «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարվող չարաշահումների վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու թիվ 37 հիմնական դպրոցի տնօրենը շահադիտական դրդումներով օգտագործելով պաշտոնական դիրքը, դպրոցի ուսուցչուհիներից մեկին 2015-2016թթ․ ուսումնական տարվա ընթացքում, շուրջ 9 ամիս, մեկ այլ ուսուցչուհու փոխարինող դասաժամերն հատկացնելու համար, որպես կաշառք նրանից ստացել է ամսական 10000-20000 ՀՀ դրամ։

Ըստ ձեռք բերված տվյալների` նույն դպրոցի տնօրենը մեկ այլ ուսուցչից 2018թ․ փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին ստացել է ամսական 50000 դրամ՝ վերջինիս հաստիքը չկրճատելու համար։

Բացի դրանից՝ դպրոցի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013-2018թթ․ դպրոցում կատարվելիք փաստաթղթերի պատճենահանումներն իրականացրել է վճարովի հիմունքներով` իրեն համար շահեկան և ձեռնտու պայմաններում, ինչպես նաև դասերի պլանները, փոխադարձ դասալսման մատյաններն ու գրանցամատյանները վաճառել է ուսուցիչներին, մինչդեռ դրանց հատկացումը անվճար է։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գումարները դպրոցի տնօրենին է փոխանցվել դպրոցի գործավարուհու միջոցով։

Ընդհանուր առմամբ, դպրոցի տնօրենի գործողությունների հետևանքով անձանց օրինական շահերին առերևույթ պատճառվել է էական վնաս՝ 507․000 ՀՀ դրամի չափով։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, պաշտոնատար անձին կաշառք տալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի, 308-րդ հոդվածի 1-ին մասի և 38-308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2018թ․ նոյեմբերի 20-ին Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին  մասի և  313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որի նախաքննությունը ևս շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:55 16.06.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

14:46 16.06.2025

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

Հնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:38 16.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

14:29 16.06.2025

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ին

14:18 16.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ:   ...

Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքով

14:10 16.06.2025

Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքով

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

BACK_TO_TOP