17:45 14.02.2019
Այսօր դարձյալ բողոքի ցույց են անցկացրել փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները, ովքեր նախ` հավաքվել են կառավարչության առջև, որից հետո գնացել Երևանի քաղաքապետարան:
«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մարդաշատ վայրերում կառուցվեին տաղավարներ, որպեսզի մարդիկ անցնեին հարկային դաշտ և նորմալ պահմաններում աշխատեին: Ամիսուկես անց լսում ենք՝ քննարկում կլինի, կլինեն պատասխաններ: Այսօր, եթե մեր պետությունը չի կարողանում ապահովել արժանապատիվ նպաստով, թոշակով, մարդը ստիպված դուրս է գալիս փողոց: Հավատում ենք, որ ժամանակ է պետք, մտնում ենք վիճակի մեջ, բայց տվեք էդ ժամանակը մեզ էլ, մենք աշխատենք»,- ասաց առևտրականներից Կարեն Դադոյանը:
Մեկ այլ առևտրական արդեն Էրեբունի վարչական շրջանից վստահեցրեց, որ իրենք ժամանակին կառուցել էին տաղավարներ հենց քաղաքապետարանի պահանջով, բայց հետագայում կրկին հայտնվել են փողոցում:
«Նախ` այդ փողոցային բառն արդեն սխալ է, դրսում առևտուր էինք անում, բայց մենք երեք տարի ամեն անգամ դիմել ենք, որ մեզ տաղավար հատկացնեն, մեզ դուր չի եկել այդ ձևով առևտուր անենք, մենք Էրեբունիում կառուցեինք տաղավարները իրենց նախագծով, մեկ օր հետո արգելեցին: Էրեբունիում շուկա չկա, մեզ ասում են` գնացե´ք Կայարան: Ոնց քարշ տամ էդ ապրանքը Կայարան»,- ասաց կինը:
Հավաքվածները դժգոհում էին, որ կառավարությունը դեռ որևէ աշխատատեղ չստեղծած՝ քաղաքացիներին զրկում են եկամուտի աղբյուրից: Քաղաքացիները որոշել են շարունակել բողոքի ակցիան: Կարեն Դադոյանը, որը բանակցել էր քաղաքապետարանի աշխատակիցների հետ ու որևէ վստահելի խոստում չէր ստացել, նշեց, որ վաղն առավոտյան ժամը 11։30-ից շարունակելու են իրենց բողոքի ակցիան քաղաքապետարանի առջև:
«Կտրուկ քայլերի ենք գնալու, եթե կառավարությունը չի լսում: Չէ՞ որ էդ կառավարությունը ձևավորվել է այս ժողովրդի միջոցով»,- նշեց առևտրականը:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...