00:40 15.02.2019
Ռուսաստանն արձագանքել է հակառուսական նոր պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ սենատորների ներկայացրած նոր օրինագծին: Նոր օրինագիծը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անվանել է «բժշկական դեպք»՝ նշելով, որ ամերիկյան իշխանությունները պետք է մտածեն սեփական քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:
«Ինձ թվում է՝ հաշվի առնելով այն, թե ինչ է ԱՄՆ-ը վերջին տարիներին արել աշխարհում, թեկուզ վերցնենք մեկ տասնամյակ՝ առանց պատմության խորքերը գնալու, ապա Սենատը և Կոնգրեսը պետք է մտածեն իրենք իրենց նկատմամբ, իրենց սեփական քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Տեսե՛ք, թե որքան ավերածություններ են նրանք արել ողջ աշխարհում»,- նշել է Զախարովան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, ԱՄՆ մի խումբ սենատորներ օրենսդրական նոր նախաձեռնություն են ներկայացրել Սենատ հակառուսական նոր պատժամիջոցների վերաբերյալ: Օրինագիծը նպատակ ունի ավելացնել ՌԴ-ի հանդեպ տնտեսական, քաղաքական և դիվանագիտական ճնշումը՝ ի պատասխան Ռուսաստանի միջամտության արտասահմանում ժողովրդավարական գործընթացներին, Սիրիայում վատ ազդեցության, Ուկրաինայի դեմ, այդ թվում՝ Կերչի նեղուցում ցուցաբերած ագրեսիայի:
10:07 17.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
10:00 17.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...