Եթե մարդը կյանքում 5000 դոլար չի ունեցել, ասում է՝ 50 միլիոն դոլարի ներդրում եմ ուզում անել, այդտեղ ինչ-որ բան էնպես չի․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Եթե մարդը կյանքում 5000 դոլար չի ունեցել, ասում է՝ 50 միլիոն դոլարի ներդրում եմ ուզում անել, այդտեղ ինչ-որ բան էնպես չի․ Փաշինյան

12:05 15.02.2019

Կառավարության ձեռքի տակ կան բազմաթիվ ներդրումային նախագծեր։ Դրանց մի մասն իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասի վրա դեռ պետք է աշխատել։ Ընդ որում՝ հնարավոր ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր մոտեցումներ ունեն։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ներդրողների մի մասը նախընտրում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ աշխատել, մի մասն անձամբ փոխվարչապետերի, մի մասը՝ առանձին նախարարների հետ և այլն։ Ըստ Փաշինյանի՝ դա խնդիր չէ, բայց ինֆորմացիան այդ ծրագրերի վերաբերյալ պետք է հավաքել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում։

«Էս ընթացքում մենք ի՞նչ պրոբլեմի ենք բախվում։ Գալիս են ամենատարբեր մարդիկ, և երբեմն (այս ազդակը մենք տարբեր տեղերից ենք ստանում, ես ինքս էլ այդպիսի իրավիճակների բախվել եմ) երբ մարդկանց հետ որոշ ժամանակ ես անցկացնում՝ հասկանալով, որ դա ժամանակի անիմաստ կորուստ էր, որովհետև գալիս են, ասում են, որ ենթադրենք՝ 50 միլիոն, 100 միլիոն ներդրում անենք, մի հատ մեծ գաղափար ունենք, և բնականաբար այդ իրավիճակում ցավալի կլինի, եթե մեզնից որևէ մեկի գործողության կամ անգործության պատճառով այդ նախագիծը չիրականանա։ Բայց երբ մենք ոչ լուրջ խոսակցության վրա ծախսում ենք ժամանակ, դա նշանակում է՝ արդյունքում տուժում է էն պոտենցիալ լուրջ խոսակցությունը, որ մենք պետք է ունենայինք, բայց ժամանակը անարդյունավետ ծախսելու պատճառով մենք չկարողացանք ճիշտ օգտագործել ժամանակը», – ասաց Փաշինյանը։

Սրա վերաբերյալ վարչապետն ասաց, որ զրույց են ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, և եկել են այն եզրակացության, որ ներդրողից պետք է ստանալ բանկային տեղեկանք, քանի որ նրա բանկային պատմությունը կարևոր է այդ մարդու ներդրումային պոտենցիալը հասկանալու համար։

«Եթե մարդը, որը, ենթադրենք, կյանքում իր բանկային հաշվում 5000 դոլար չի ունեցել, եկել, ասում է՝ 50 միլիոն կամ 5 միլիոն դոլարի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտեղ ինչ-որ բան էնպես չի։ Իսկ եթե բանկը հավաստիացնում է, որ էս մարդն ունի ներդրումային պոտենցիալ և գիտի, թե ինչ թվերի մասին է խոսում, դա արդեն շատ լուրջ կոնկրետ և պաշտոնական ազդակ է, որ պետք է օգտագործել այդ ժամանակը», – ասաց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

22:07 06.06.2025

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

ԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

SHANTNEWS

22:00 06.06.2025

SHANTNEWS

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

21:52 06.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

21:44 06.06.2025

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

21:35 06.06.2025

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

21:29 06.06.2025

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...

BACK_TO_TOP