12:50 15.02.2019
Հայաստանում կան թափուր աշխատատեղեր և կան գործազուրկներ, բայց առայժմ չկա այս կետերի համընկնումը։ Կառավարության այսօրվա նիստում հռչակված տնտեսական հեղափոխության միջոցառումներից մեկը՝ աշխատատեղերի գույքագրումը քննարկելիս այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Վարչապետն արձագանքեց, որ այժմ բուհերը դիմում են կառավարությանը՝ պետպատվերով ընդունվող ուսանողների տեղերը հստակեցնելու համար, սակայն պարզ չէ, թե ինչ հիմնավորմամբ են ուսումնական հաստատությունները հայտ ներկայացնում այդ տեղերի համար։
«Պարզ չի, թե էդ հայտերն ինչի հիման վրա են կառուցվել։ Այսինքն` հետազոտությո՞ւն է արվել, տնտեսության զարգացման տրամաբանությո՞ւն։ Այսինքն`չգիտենք՝ մեզ 4 տարի հետո, ենթադրենք, էսքան ինժեներ է հարկավոր լինելու, դրա համար մենք պետպատվե՞ր ենք անում։ Այսինքն`դրա տակ որևէ հաշվարկ և որևէ վերլուծություն չկա», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, սակայն, գոնե առանձին տեղերում պետք է սկսել միջոցառումների ցանկի իրականացումը, որ շղթա ձևավորվի։
Սրան արձագանքեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու վերահաստատեց, որ այս օրերին իրենք որոշում են կայացնելու պետպատվերների վերաբերյալ, սակայն չկա վերլուծություն, թե հաջորդ տարիներին ինչ մասնագիտությունների կարիք է լինելու։
«Սա էսպես ավանդույթով եկած անընդհատ ընդունվող որոշում է եղել տասնամյակներ շարունակ, որը պետք է վերանայվի անպայման», – ասաց Հարությունյանը։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...