20:00 15.02.2019
Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային մասնաշենքից բնակիչներին վտարելու վերաբերյալ դատական երկրորդ որոշումն է կայացվել: Շենքում մնացած 3 միայնակ տարեցներին տարածքն ազատելու պահանջով կառույցի սեփականատերը հայց էր ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան:
Հայցը բավարարվել էր, որից հետո բնակիչներն այն բողոքարկել էին Վերաքննիչ դատարում: Վերաքննիչը մի քանի ամիս քննելուց հետո վճիռն անփոփոխ է թողել, ինչը նշանակում է, որ քաղաքապետարանի համար նորից օրակարգային է դառնում բնակիչների բնակարանային հարցի լուծումը:
Նախկին Տեքստիլ կոմբինատի համար կառուցված առաջին հանրակացարաններից մեկն է եղել կիսախարխուլ այս շենքը: Հետո դրա կողքին ևս մեկ մասնաշենք է կառուցվել, որ բավարարեր տարբեր բնակավայրերից Լենինական աշխատանքի տեղափոխվածներին: Գայանե Տարոյանը մեկ առ մեկ հիշում է բոլոր նրանց, ովքեր ապրել են այս շենքում տարբեր տարիներին: Տեքստիլի երկարակյաց աշխատակիցներից է այս շենքի հնաբնակը: 50 տարի ինքն ու աշխատանքային ընկերուհին հարևանությամբ են ապրում: Շենքի փլուզված հատվածին կից սենյակներում են: Միայնակ ծերերին փլատակներից ընդամենը 1 պատ է բաժանում:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է, իսկ Վերաքննիչ դատարանը նույնն է թողել բնակիչներին վտարելու որոշումը: Վտարման վճիռներում նշանակություն է ունեցել նաև շենքի վթարայնությունը: Դատարանը չի կարող քանդման ենթակա շենքից բնակիչներին չվտարելու որոշում կայացնել:
Շենքի բնակիչների փաստաբանն է նշում՝ վտարման որոշումը, սակայն, նոր բնակարանով ապահովելու պարտավորություն չի սահմանում:
«Վճիռ է կայացվել այդ շենքից բնակիչներին վտարելու մասին, իսկ բնակարան հատկացնելու մասին ոչ մի խոսք չեղավ, թեև բնակիչներն անօթևան են երկրաշարժի հետևանքով: Այսինքն` վտարում են առանց բնակարան հատկացնելու, որը օրենքի խիստ խախտում է, թեկուզ մարդը լրիվ ապօրինի այն զբաղեցրած լինի»,- SHANTNEWS.am-ին ասել է շենքի բնակիչների փաստաբան Ռոբերտ Մուրադյանը:
Անօթևանության կարգավիճակը բնակարանի գնման վկայագրից օգտվելու հնարավորություն է տվել նրանց տարիներ առաջ: Վկայագրերից, ինչպես նաև քաղաքապետարանի այլընտրանքային մյուս առաջարկներից բնակիչները հրաժարվել են, իսկ այդ առաջարկներն արվել են մինչ Վերաքննիչ դատարան հասնելը:
«Ժամանակին բնակարանի գնման վկայագրերից են հրաժարվել, հետո «Արդա» բարեգործական հիմնադրամի կառուցած սոցիալական բնակարաններից: Անցած տարի շենքում տեղի ունեցած հերթական փլուզումից հետո նրանց առաջարկվել են հանրակացարանային այլ սենյակներ, որոնցից նույնպես կտրականապես հրաժարվել են: Հիմա, եթե գործը հասնի վտարմանը, Գյումրիի քաղաքապետարանը քննարկելու է, թե համայնքային ենթակայության ինչ բնակֆոնդ կա, որը կարող ենք հատկացնել այդ բնակիչներին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը:
Անցած տարեվերջին, ըստ բնակիչների, դիմել են սոցիալական բնակարաններ ստանալու համար ու համաձայն եղել են տարածքն ազատել, բայց այս անգամ էլ քաղաքապետարանն է հրաժարվել իրենց սոցիալական նոր բնակարաններ հատկացնել:
Ներկայումս Վերաքննիչ դատարանի որոշումը քաղաքապետարանին նորից պարտավորեցնում է նոր տարածք գտնել բնակիչների համար: Որոշումը ուժի մեջ է մտնելու մեկասմյա ժամկետում ու եթե չբողոքարկեցին Վճռաբեկ դատարանում, ապա բնակիչներին հարկադիր վտարում է սպասվում: Բնակիչները դեռ չեն որոշել` բողոքարկելո՞ւ են որոշումը, թե՞ ոչ, իսկ շենքի քանդման վերջնաժամկետը լրացել է փետրվարի 6-ին:
Սեփականատերը քանդման նոր թույլտվություն արդեն ստացել է: Հիմա էլ պարտավորվում է շենքն ապամոնտաժել 14-ամսյա ժամկետում:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...