«Այրարատ» կինոթատրոնն ու «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը՝ ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

«Այրարատ» կինոթատրոնն ու «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը՝ ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում

00:15 16.02.2019

E-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Այն հեղինակել է Մշակույթի նախարարությունը:

Նախագծում նշված է, որ համաձայն «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է.

ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածում կատարել լրացումներ:

Վերոնշյալ ցուցակը հարստանում է հետևյալ օբյեկտներով՝

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան (1981 թ., ճարտ.` Ջ. Թորոսյան, Մ. Մինասյան, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1983 թ., սեփ.՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ),

Կինոթատրոն «Մոսկվա» (ամառային կինոթատրոն), ( 1966 թ., ճարտ.` Ս. Կնտեղցյան, Թ. Գևորգյան, սեփ.՝ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ),

Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան (1981 թ., ճարտ.` Ս. Քյուրքչյան, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ),

«Հրազդան» կենտրոնական մարզադաշտ (1971 թ., ճարտ.` Գ. Հակոբյան, Գ. Մուշեղյան, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1979 թ., սեփ.՝ «Հրազդան» կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ),

Քաղաքաշինական համալիր «Կասկադ» («Գաֆէսճեան» արվեստի կենտրոն), (1980-ական թթ.- 2009 թ. Ճարտ.` Ջ. Թորոսյան, սեփ.՝ «Գաֆէսճեան» հիմնադրամ),

Կինոթատրոն «Այրարատ (Ռոսիա)», (1975 թ., ճարտ.` Ա. Թարխանյան, Ս. Խաչիկյան, Հ. Պողոսյան, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1979 թ., սեփ.` «Նարեկ» ՍՊԸ),

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին մասնաշենք, (1981 թ., ճարտ.-ներ՝ Ա. Թարխանյան, Ս. Խաչիկյան, Լ. Չերքեզյան, Լ. Շեխյան, ՀԽՍՀ պետ. մրցանակ՝ 1985 թ.):

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտա­գործման մասին» ՀՀ օրենքի 12-14-րդ հոդվածների պահանջները` Երևան քաղաքում գտնվող նորահայտ հուշարձաններն անկախ սեփականության ձևից պետական հաշվառման վերցնելու, Երևան քաղաքի պատմության և մշակույ­թի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելու և պատմա­մշա­կութային հուշարձանի կարգավիճակ տալու, մշակութային ժառանգության հնարավորինս անաղարտ պահպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Ներկայացվող օբյեկտները ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից (2018 թ. հուլիսի 11-ի N 2 նիստ) արժևորվել են որպես պատմամշակութային արժեքներ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայ մշակույթի և հայկական նորագույն ժամանակաշրջանի մոդեռնիստական ճարտարապետության ուսումնասիրման համար:

Ներկայում այդ օբյեկտները ներառված չեն Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչի պատճառով հնարավոր չէ գործող օրենսդրության սահմաններում ապահովել դրանց անխաթար պահպանությունը, կանոնակարգել պահպանության, ուսումնա­սիրման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման հետ կապված հետագա գործընթացները. իրավիճակ, որը կարող է պատճառ դառնալ այդ նորահայտ հուշարձանների ճարտարապետական արժեք­ների խաթարման, պատմագեղարվեստական տեսքի աղավաղման և պահպանվածության վիճակի վատթարացման: Ներկայացված օբյեկտներից մեկը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, ներառված է եղել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում (պետ. ցուցիչ՝ 1.6.178.3.2), սակայն ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 4-ի N 206-Ն որոշմամբ հանվել էր:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն է նոր հայտնաբերված օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալը, Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելը, դրանց անխաթար պահպանության ապահովումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP