17:15 16.02.2019
Նիկոլ Փաշինյանը գրո՞ղ է, թե՞ ոչ, նրա «Երկրի հակառակ կողմը» գիրքը գրական ստեղծագործությո՞ւն է, թե՞ ոչ. Loft կենտրոնում այսօր այս հարցադրմամբ սկսվեց Նիկոլ Փաշինյանի գրքի քննարկումը:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, ով վարում է հանդիպումը, ասաց.
«Գիրքը լույս է տեսել «Հայկական Ժամանակ» օրաթերթում, հատվածաբար՝ դատելով ժամանակավոր իրադարձություններից և հեղինակի մեկնաբանություններից, հետապնդել է այլ նպատակ՝ կիրառական նպատակներով, թաքնվել ԱԱԾ-ից, կային մարդիկ, որ ընթերցում էին, մարդիկ կային, որ սպասում էին յուրաքանչյուր գլխին, բայց առավել լայն գնահատականների արժանացել է Թավշյա հեղափոխությունից հետո»,- ընդգծեց նա, ապա հարց ուղղեց առաջին բանախոսին՝ գրականագետ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանին՝ գրակա՞ն, թե՞ արտագրական երևույթ է գիրքը:
Ալվարդ Սեմիրջյանը նախ կարևորեց, որ թերթոնային ստեղծագործությունը այլ խնդիր է, գիրքը՝ այլ:
«Գիրքը ի սկզբանե՝ գրելիս և հրատարակելիս, երկու գործնական նշանակություն է ունեցել, առաջին՝ կարողանալ ապակողմնորոշել ոստիկաններին, որ հետո հարցազրույցներից մեկում պարոն Փաշինյանն ասում է, որ հաջողվել է: Երկրորդ, երբ երիտասարդ հրատարակիչը մոտենում-ասում է՝ գիրքը պետք է հրատարակենք, և ասում է՝ խմբագրելու ընթացքում հասկացա, որ հեղափոխությունը հասունացել է, երկու գործառույթն էլ, որ դրվել է գրքի մտահղացման հիմքում, իրականություն են դարձել, երկու նպատակին էլ ծառայել է, իսկ այն, թե ինչու այն ժամանակ արձագանքներ չկային, հիմա կան, տրամաբանական է»,- ասաց նա:
Տրամաբանությունը անհասկանալի էր Արքեմնիկ Նիկողոսյանի համար, ով, հստակ պատասխան ստանալու համար, հարցն այսպես ձևակերպեց.
«Եթե հիմա գրվի քննական տեսություն՝ արդի հայ արձակի նվաճումների, ձեռքբերումների մասին, այս գիրքը կներառվի՞, թե՞ ոչ, գրո՞ղ է Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ»:
Սեմիրջյան-Բեքմեզյանն ասաց.
«Եթե մենք մեր մտածողության հարթություններով մոտենանք, պետք է հարցը տալ հեղինակին, հեղինակն այդ նպատակն ունի՞՝ գրող լինելու, և գրող ասելով՝ ի՞նչ նկատի ունենք, եթե տարբեր հարթություններից ենք մոտենում՝ հրապարակախոս է, լրագրող, գրող չէ»:
Նիկողոսյանը ևս մի դիտարկում արեց՝ ասելով.
«Երբ որ «Հայկական ժամանակ»-ում տպագրվում էր վեպը, կարծեմ 4-5 գլխից հետո այլևս չկարդացի, ճիշտն ասած, ներող, հետո գրքի խմբագրման պրոցեսում կարդացի: Առաջին 4-5 գլուխների ժամանակ հավատում էի, որ իրականություն է, որ Փաշինյանը իսկապես լքել է Հայաստանը և այլն: Վեպի հորինումի տարրը կասկած առաջացրեց, երբ հերոսը Ավստրիայում էր, ու բազմաթիվ գրական էլեմետներ հայտնվեցին, ոչ միայն հղումներ տարբեր գրողներից, այլև սյուժեի թխոցիներ, նկատի ունեմ Շուկշինի պատմվածքներից մեկը, երբ վեպի ստեղծագործության հուզական հատվածում առկա սյուժեն»:
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...