Սուրբ Սարգսի տոնին պարգևատրվեցին մարտական հերթապահության մեջ աչքի ընկած 20 զինվորներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Սուրբ Սարգսի տոնին պարգևատրվեցին մարտական հերթապահության մեջ աչքի ընկած 20 զինվորներ

19:51 16.02.2019

Փետրվարի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ լավագույն զինվորների պարգևատրման արարողությունը: Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի տոնի առթիվ պարգևատրեց սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առավել աչքի ընկած 20 զինվորներին: Ս. Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերի և դրամական պարգևների արժանացան 20 զինվորներ: Նրանց ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ցուցակում ընդգրկված էին զինվորներ ամբողջ Հայաստանից և Արցախից: Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ 2016թ. սկիզբ առած այս ծրագիրը Հայոց բանակի զինվորներին ուղղված երախտիքի ու գնահատանքի դրսևորում է:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈւ ԳՇ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ գեներալ մայոր Ալեքսան Ալեքսանյանը, ՀՀ ՊՆ խորհրդական գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, զինվորներ, նրանց ծնողներն ու հարազատները:

Արարողությունը Նավասարդ Սրբազանի նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը:

Ողջունելով ներկաներին՝ Նավասարդ Սրբազանը շնորհավորեց Ս. Սարգսի տոնի առթիվ՝ մասնավորաբար ասելով.

«Ջերմորեն ողջունում ենք ձեր մասնակցությունը տոնական Սուրբ Պատարագին և ներկայությունն այս միջոցառմանը: «Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ազգային սերը» (Րաֆֆի): Սիրելի՛ք, սերը կյանքի գերագույն իմաստն է և Աստծո տված պարգևը: Այն տարածական հատկություն ունի: Սիրելով՝ բարիք ենք գործում, սիրո կենսատու ուժով նվիրվում ենք թանկ ու հարազատ մարդկանց, ազգին և հայրենիքին: Սա է սիրո բանաձևը. սիրե՛լ և բարի՛ք գործել, քանզի «սիրո ուժն է անհաղթ»:

Սիրո անհաղթ ուժականության և քաջասիրտ հայորդիների հայրենասիրության, հայ զինվորականների նվիրական ծառայության շնորհիվ ծնվեց ու ամրագրվեց Հայոց բանակը: Ապրիլյան քառօրյայով հղկվեց նրա լինելիության կնիքը՝ շաղախված հայոց մարտիկների անկոտրուն ոգով և նահատակված զինվորների արյամբ: Եվ այսօր, ի պատիվ ամենքիս, մեզ հետ, մեր կողքին են Հայրենիքի սահմանների անխախտելիությունը պահող քաջարի զինվորներից քսանը, ովքեր իրենց հայրենասիրությամբ արժանացել են մեծարման և բարձր գնահատանքի:

Սիրելինե՛ր, քիչ առաջ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Զորավարի մասունքից ստացաք ձեր օրհնությունը և հոգեպես նորոգվեցիք ու զորացաք: Դուք այն նվիրյալ զինվորներն եք, ովքեր իրենց կյա՛նքն են ընծայաբերում, ովքեր հավատարիմ են տված երդմանը, կոչմանն ու հայրենիքի պաշտպանության առաքելությանը: Դեմ հանդիման կանգելով ոսոխի առջև՝ չեք ընկրկում, ընդհակառակը՝ զորանում եք և ձեր ծառայությամբ առավել քան վճռական դառնում՝ Հայրենիքին ինքնաընծայաբերվելու համար:

Մենք քաջալերվում ենք ձեզանով, ձեր արիությամբ և անկոտրուն կամքով: Այս նվիրական պահին մեր երախտագիտությունն ենք բերում ձեր մայրերին՝ քաջազուն զավակներ ծնելու և հայրենիքին անմնացորդ նվիրաբերելու համար:

Թող Բարեգութ Աստված խաղաղ և անխախտ պահի մեր սահմանները՝ վասն Հայոց անկախ պետականության և ի բարօրություն հայ ժողովրդի: Մեր մաղթանքն է, որ Տիրոջ քաջ վկա Սուրբ Սարգիսը բարեխոս լինի Հայրենիքի անվտանգությունն ու սահմանը հսկող հայ զինվորների համար: «Արեգա՛կ արդարության, մե՛ծ կարապետ, պայծա՛ռ արուսյակ, որ ցոլում ես արևմուտքից մինչև արևելք. արագահաս սու՛րբդ Սարգիս, անշե՛ջ ճառագայթ, բարեխո՛ս եղիր առ Քրիստոս մեր անձերի համար» (Սբ. Սարգսին նվիրված շարական): Ամեն»:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնայանի անունից պարգևատրվող զինվորներին տրվեց 7-օրյա արձակուրդ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:55 16.06.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

14:46 16.06.2025

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

Հնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:38 16.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

14:29 16.06.2025

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...

BACK_TO_TOP