23:13 16.02.2019
Կալիֆոռնիա նահանգի Սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոն ներկայացրել է 302 բանաձևը, որն առաջարկում է վերաբացել Կալիֆոռնիա-Հայաստան առևտրային գրասենյակը: Այս մասին հայտնել է Asbarez.com-ը:
Աղբյուրը նշում է, որ առևտրային գրասենյակը հիմնադրվել է 2005 թվականին՝ նահանգային նախկին սենատոր Ջեք Սքոթի նախաձեռնությամբ: Գրասենյակը փակվել էր 2008 թվականին նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի կրճատումների քաղաքականության հետևանքով:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատում ներկայացվել է նահանգի և Հայաստանի միջև առևտրային գրասենյակի վերաբացման բանաձևը: Թիվ 302 բանաձևի համահեղինակն է Սենատի անդամ Սքոթ Ուիլքը, իսկ աջակիցներն են Սենատի անդամներ Մելիսա Հորթատոն և նահանգային խորհրդի անդամներ Աթամ Բըրքը և Էվան Լոն:
Սենատոր Փորթանթինոն հուսով է, որ բանաձևը կխթանի Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները:
Այս բանաձևն իր հերթին ողջունել է նաև Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը՝ հավելելով, որ նահանգապետ Քևին Նիսմը ևս երաշխավորել է, որ գրասենյակը պետք է վերաբացվի: Նա հույժ կարևոր է համարել աշխարհի՝ մեծությամբ 5-րդ տնտեսությունը ունեցող Կալիֆոռնիայի առևտրային հարաբերությունների սերտացմանը նպաստող այս քայլը:
Բանաձևի ներկայացմանը ներկա են եղել նաև Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:
Գլխավոր հյուպատոսը ևս երախտագիտություն է հայտնել Փորթանթինոյին` վստահեցնելով, որ Կալիֆորնիայի հայ համայնքը և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ջերմորեն կողջունեն գրասենյակի վերաբացումը:
19:25 16.06.2025
55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը18:45 16.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ19:16 16.06.2025
Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան ԱրտաշատումՏարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:08 16.06.2025
Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտելՀունիսի 12-ի գիշերը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի պահպանության բաժնի գործընկերների հետ համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել Արարատի մարզի Այգավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Ավտոմեքենայի սրահում եղել է «շոկո» տեսակի թմրամիջոցով փաթեթներ և «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Տրանսպորտային միջոցը […] ...
18:50 16.06.2025
Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձինSportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։ Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ինտերի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է հայ տաքսիստի։ Վերջինը հայերենով ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։ Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության […] ...
18:45 16.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:36 16.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...
18:28 16.06.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցելՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...