Ինչո՞վ է կայազորի դատախազի պաշտոնը տարբերվում կայազորի դատախազության դատախազի պաշտոնից. պարզաբանում է Գոռ Աբրահամյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Ինչո՞վ է կայազորի դատախազի պաշտոնը տարբերվում կայազորի դատախազության դատախազի պաշտոնից. պարզաբանում է Գոռ Աբրահամյանը

13:52 18.02.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում անդրադարձ է կատարել այն մասին, թե ինչով է կայազորի դատախազի պաշտոնը տարբերվում կայազորի դատախազության դատախազի պաշտոնից:

Նա մասնավորապես գրել է.

«Քանի որ Հ. Մաշադյանի դատախազ նշանակվելու շուրջ նախորդ օրերին սկսված աժիոտաժից ակնհայտ դարձավ, որ քաղաքացիների, օգտատերերի ու լրագրողների մեծ մասը չգիտի ու ջանք չգործադրեց օրենքը վերցնելու և իմանալու՝ ինչով է կայազորի դատախազի պաշտոնը տարբերվում կայազորի դատախազության դատախազի պաշտոնից, հարկ եմ համարում ընդամենը հղում կատարել Դատախազության մասին գործող օրենքի նորմերին: Համաձայն դրանց՝ (Հոդված 21)
Կայազորի զինվորական դատախազը.

1) ղեկավարում և կազմակերպում է կայազորի զինվորական դատախազության գործունեությունը.
2) կատարում է իր տեղակալի, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազների և դատախազների (այսուհետ՝ կայազորի զինվորական դատախազության դատախազներ) միջև աշխատանքի բաժանում.
3) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ զինվորական դատախազին՝ կայազորի զինվորական դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.
4) առաջարկներ է ներկայացնում դատախազության աշխատակազմի ղեկավարին կայազորի զինվորական դատախազության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
5) վերահսկողություն է իրականացնում կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման և ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
6) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները.
7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Այսինքն՝ կայազորի զինվորական դատախազը հանդիսանում է այդ ստորաբաժանման ղեկավարը:

Իսկ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը նկարագրում է կայազորի զինվորական դատախազության կառուցվածքը և գործառույթները: Ըստ այդմ՝

  1. Կայազորի զինվորական դատախազությունը ապահովում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լիազորությունների իրականացումը զինվորական կայազորում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
    2. Կայազորի զինվորական դատախազությունը կազմված է կայազորի զինվորական դատախազից, կայազորի զինվորական դատախազի տեղակալից, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազներից և դատախազներից:
    3. Կայազորի զինվորական դատախազության նստավայրը որոշում է զինվորական դատախազը` ըստ կայազորի տեղաբաշխման:
    Վերոնշյալ հոդվածի բովանդակությունից, կարծում եմ, ակնհայտ է, որ կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնը, որին 2018թ. մարտին նշանակվել է Հ. Մաշադյանը, պաշտոնների դասակարգման մեջ ամենացածր օղակն է: Հուսով եմ՝ հետագայում նման հարցադրումներ առաջանալիս գոնե հարկ կհամարեն բացել ու կարդալ օրենքը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP