16:44 18.02.2019
Սանահինի վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գավիթում նոր խցիկ է տեղադրվել: Այս փաստը մտահոգության ալիք է բարձրացրել:
Սանահինի և Հաղպատի վանքերն, իբրև մեկ միավոր, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Սանահինի վանական համալիրը կառուցվել է 10-12-րդ դարերում: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը համալիրի ամենամեծ կառույցն է, կառուցվել է 1966թ.: Հենց այս համալիրում էլ զբոսավարներից մեկը նկատել էր պլաստիկե նյութից պատրաստված՝ եկեղեցու տեսքին ոչ հարիր խցիկը:
Նորանշանակ վանահոր պնդումները, թե խցիկը ժամանակավոր է և տեղադրվել է առանց եկեղեցուն վնաս հասցնելու, չեն հանդարտեցնում կրքերը:
«Վանական համալիրի բակում տեղադրված մոմավաճառի խցիկը վատ վիճակում է՝ պաշտպանված չէ քամուց ու անձրևից, ուստի որոշում է կայացվել խնդրին այսպիսի ժամանակավոր լուծում տալ: Խցիկն անվնաս կհեռացվի եկեղեցուց՝ դրսում քարաշեն հովվատան կառուցումից հետո»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց տեր Նահապետ քահանա Կարապետյանը:
Վանահայրը նաև նկատում է, որ նման խցիկներ կան Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ եկեղեցիներում ու վանքերում, ուստի հորդորում է ուշադրությունը սևեռել առավել կարևոր խնդրի վրա՝ եկեղեցու գմբեթը կրկին վերանորոգման կարիք ունի:
Փաստն արձանագրել և այդ մասին ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել էր նաև Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայությունը: Սանահինի համալիր գործուղված աշխատակիցները հանդիպել են քահանային և իրազեկել հուշարձանի տարածքում գործողություն իրականացնելու ընթացակարգի մասին: Այլ իրավասություն չունեն:
Խնդրի առնչությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություն տալ` միայն նշելով, որ ինքը որևէ խնդիր այստեղ չի տեսնում:
«Սովորական ցեխ շպրտոցի է, վանահայրն այդ մասին արդեն խոսել է, լրացնելու բան չունեմ»,- ասել է Չուլջյանը:
Փոխարենն այստեղ լուրջ խնդիր է տեսնում մշակույթի նախարարությունը, քանի որ համալիրն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Դեպքի առիթով ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակութային հուշարձանների պահպանության բաժնի պետ Կարեն Ղազարյանը համապատասխան գրություն է ուղարկել ոստիկանություն՝ մեղավոր անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու և կառույցն ապամոնտաժելու պահանջով: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Հուշարձանների պահպանության գործակալության պետը:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...