00:19 19.02.2019
Ինչպիսին է եղել Շիրակի մարզում հանցավոր դեպքերի վիճակագրությունը: Մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տվյալներն է ամփոփել հրավիրած մամուլի ասուլիսում: 2018 թվականին մարզում 26 դեպքով կամ 2 տոկոսով պակասել են հանցագործությունները, նաև սպանության դեպքերը: Արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման աճ: 2017 թվականին մարզում 43 նման գործ է հարուցված եղել, 2018-ին դրանց թիվը հասել է 138-ի: Տարբեր կոռուպցիոն չարաշահումների հետևանքով վնասի չափը կազմել է 48 մլն 600 հազար դրամ, որից ավելի քան 46 մլն-ը վերականգնվել է: Կոռուպցիոն հանցագործությունների մասով քննությունները, ըստ դատախազի, հիմա էլ շարունակվում են մարզի դպրոցներում, մարզադպրոցներում, համայնքապետարաններում, սոցծառայություններում ու այլ հաստատություններում:
Շիրակի մարզում մտահոգիչ չափերի են հասել բնակարանային գողությունները: 2017-ին արձանագրվել է 71 դեպք, 2018-ին այդ թիվը հասել է 91-ի: Հանցագործների թիրախում են Գյումրիի, Մարալիկի, Արթիկի բնակարանները ու հիմնականում ունևոր անձինք, ասել է դատախազը:
Դատախազը նաև համոզված է, որ գողերը խմբակային են գործում, բոլորի ձեռագիրն էլ նույնն է. թիրախավորված են հիմնականում փակ բնակարանները, հանցագործները նույնիսկ 1 օրով տնից բացակայող ընտանիքի տուն են մտել, ու նաև շատ լավ տեղեկացված են, թե բնակարանի որ հատվածում է պահված ընտանիքի ոսկեղենը կամ դրամը: Խմբակային գործի հեղինակները, ըստ դատախազի, համաներմամբ ազատվածները չեն, քանի որ համաներումից հետո կատարված գողության դեպք չկա: Նմանատիպ գողությունների բացահայտման ցուցանիշը ցածր է՝ ընդամենը 22 տոկոս, փոխարենը բարձր է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները:
Չարաշահումների վերաբերյալ քրգործեր հարուցվել են ոչ միայն դպրոցներում, այլև բուհերում, սոցծառայություններում, առողջապահական հաստատություններում: Ամենածավալուն քրգործը, որը հատորյակներով է, Շիրակի պետական համալսարանում է:
27 հատորյակ՝ ամեն մեկը 300-400 էջանոց, քննության է առնվում մեկ վարույթում: Չարաշահումների վերաբերյալ քրգործերի ուսումնասիրությունը շարունակվում է նաև Գյումրիում իրականացված բնակբաշխման գործընթացում: Ըստ դատախազի՝ իրենք դեռ չեն հայտնաբերել 1 հասցեից մի քանի բնակարան ստացած ընտանիքների, բայց հաստատել են, որ քանդման ակտեր ունեցող 7-8 տնակ, փաստացի, կա:
Մարզում տարածված մեկ այլ հանցագործության մասով ևս կան գործեր հարուցված, դրանք առնչվում են որոշ հյուրանոցներում պոռնկությամբ զբաղվելու դեպքերին: Ըստ դատախազի՝ հիմնականում այս գործով դատվել են հյուրանոցի հավաքարարը, մատուցողուհին, իսկ տնօրենն ու սեփականատերը միշտ խուսափել են պատասխանատվությունից: Այնինչ, հենց նրանք են այս գործում հիմնական դերակատարները: Մարզում 2 նման հյուրանոց արդեն փակվել է: Իսկ ընդհանուր առմամբ, հանցատեսակների մասով բացահայտումների աճը դատախազը պայմանավորել է բնակիչների՝ իրավապահներին վստահելու հանգամանքով:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...