«Խմելու շորերը» չեն հագնի ու չեն գնա. մրցակից թիմը մերժել է նորընտիր համայնքապետի առաջարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+23.09 oC

«Խմելու շորերը» չեն հագնի ու չեն գնա. մրցակից թիմը մերժել է նորընտիր համայնքապետի առաջարկը

21:42 18.02.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր զրուցել է Ուրցաձորի նորընտիր համայնքապետի հետ: Միայն թե նա համայնքապետարանում չէր: Տանն է սպասում ԿԸՀ-ի որոշմանը: Հույս ունի, որ երբ լինի այդ որոշումը,  համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն իրեն կվերադարձնի աշխատասենյակի բանալին:

«Սպրինտերային բնավորություն ունեմ, բայց սենց գործերում չեմ շտապում»,- ասել է  Անդրեասյանը՝ հավելելով, որ իր համար սպասելի է եղել արդյունքը: Համայնքի ղեկավարի 19 տարվա աշխատանքային փորձ ունի:

Հարցին ո՞րն է լինելու առաջին գործը, Անդրեասյանը պատասխանել է.

«Սկսելու եմ բարոյահոգեբանական վիճակը վերականգնելուց»,- ասել է նորընտիր համայնքապետը՝ հավելելով, որ ձեռք է պարզում մյուս թեկանծուներին: Ավելին, նրանց ասել է, որ հագնեն «խմելու» շորերն ու հյուրընկալեն իրեն, բայց մրցակիցներից որևէ մեկն իրեն չի շնորհավորել:

SHANTNEWS.am-ը Անդրեասյանի հրավերը փոխանցել է նրա հիմնական մրցակից Գևորգ Ավետիսյանի թիմակիցներին: Այսպես ասած՝ հակառակորդ թևը հրաժարվել է ընդունել հրավերը և ասել է, որ իրենք հավաքված են համայնքապետարանի մոտ, Անդրեասյանը, որպես համայնքապետ, ինքը թող գա: Գևորգ Ավետիսյանի թիմակցիները պնդել են, որ իրենց պարտված չեն համարում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ 2018-ի հուլիսին ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացել Ուրցաձորի ղեկավարի յուրացումների մասին: Հաղորդումը հենց գյուղացիներն էին տվել՝ պնդելով, որ Ռաֆիկ Անդրեասյանը ոչ միայն մանկապարտեզի վերանորոգման, այլև խաղալիքների գումարն է յուրացրել, մեկից 3 գառ է վերցրել, խոստացել է փոխարենը հողի հարկերը մարել, բայց ո՛չ հարկն է մարել , ո՛չ գումարը վերադարձրել: Ասվում էր նաև համայնքի հողերը սեփականաշնորհելու մասին։ Ու այսպես շարունակ: Բանը հասավ նրան, որ խոշորացված համայնքի 3 գյուղերի բնակիչները համայնքապետի հրաժարականի պահանջով միջպետական ճանապարհը փակեցին: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Ուրցաձոր այցելեց, ստուգումներ սկսվեցին ու նաև լուրջ հակասություններ՝ համայքնապետի հրաժարականը ցանկացող և չցանկացող թևերի միջև: 2018 թվականի հոկտեմբերի 10-ին Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տվեց՝ համայնքը 19 տարի ղեկավարելուց հետո: Քրեական գործեր հարուցվեցին: Բայց ամեն բան էլի չավարտվեց: Անդրեասյանի համակիրներն էին սկսել ակցիաներ անել՝ թույլ չտալով ժամանակավոր պաշտոնակատար դարձած Գևորգ Ավետիսյանին աշխատավայր մտնել: «Փարիզից մեկին բերեք, թող աշխատի» պահանջով նաև կառավարություն հասան: Հետո, երբ արտահերթ ընտրություն նշանակվեց, երկու կողմն էլ քիչ թե շատ հանդարտվեց, սկսեց սպասել:

2019 թվականի փետրվարի 17-ի ընտրությունների՝ ԿԸՀ-ից ստացված նախնական արդյունքներով՝ Անդրեասյանը հավաքել է 911 ձայն, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը ստացել է 744 ձայն: Համայնքապետի թեկնածու Անդրանիկ Կարապետյանն ստացել է 108, Անդրանիկ Մխիթարյանը՝ 37, Սամվել Սիմոնյանը՝ 386 ձայն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP