Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահ է դարձել Ջելալ Ադանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2024
  • $
    388.73
  • RUBLE
    4.37
  • 416.60
WEATHER
+22.09 oC

Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահ է դարձել Ջելալ Ադանը

16:16 19.02.2019

Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահի պաշտոնը ստանձնել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP)  կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ջելալ Ադանը։ Այս մասին հայտնել է թուրքական Hurriyet պարբերականը:

Աղբյուրը հաղորդում է, որ մինչ խորհրդարանի կողմից նոր նախագահ ընտրելը Յըլդըրըմն իր լիազորությունները փոխանցել է Ջելալ Ադանին:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։ Նա հայտնել էր, որ հրաժարական է տալիս, որովհետև պատրաստվում է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների շրջանակում առաջադրվել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նագելսմանը չի փոխի Գերմանիայի հավաքականի մեկնարկային կազմը

00:00 19.06.2024

Նագելսմանը չի փոխի Գերմանիայի հավաքականի մեկնարկային կազմը

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Հունգարիայի դեմ Եվրո-2024-ի երկրորդ տուրի խաղում որոշել է ոչ մի փոփոխություն չկատարել մեկնարկային կազմում, հայտնում է Bild-ը: 36-ամյա մասնագետը գոհ է այն ֆուտբոլիստներից, որոնք Եվրո-2024-ի բացման խաղում 5-1 հաշվով առավելության հասան Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ: Գերմանիայի հավաքականի կազմում դաշտ էին դուրս եկել Մանուել Նոյերը, Յոզուա Կիմիխը, Անտոնիո Ռյուդիգերը, Ջոնաթան Տան, […] ...

Իսրայելը հաստատել է Լիբանանում հարձակման ռազմական ծրագրերը

23:44 18.06.2024

Իսրայելը հաստատել է Լիբանանում հարձակման ռազմական ծրագրերը

Իսրայելի պաշտպանության բանակն  այսօր հայտարարել է, որ հաստատել է Լիբանանում հարձակման մարտական ​​պլանները: Այս մասին հայտնում է IDF Telegram ալիքը։ Հրապարակման մեջ  նշվում է, որ Հյուսիսային ռազմական օկրուգի հրամանատար Օրի Գորդինը և գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Օդեդ Բասյուկը հաստատել են մարտական ​​պլանները և գնահատել իրավիճակն Իսրայելի հյուսիսային հրամանատարությունում։ Նրանք հստակեցրել և հաստատել են Լիբանանում […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

23:34 18.06.2024

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Նախագահ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած […] ...

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆրանսիայից ձեռք բերված զինատեսակը

23:31 18.06.2024

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆրանսիայից ձեռք բերված զինատեսակը

Հայաստանն ու Ֆրանսիան սպառազինության ձեռք բերման նոր գործարք են կնքել. դա տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Ի՞նչ է հայտնի «Սեզար» համակարգերի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ըստ էության «Սեզարը» հաուբից է՝ շարժական հրետանային համալիր, 155 մմ տրամաչափի թնդանոթով: Արտադրողը ֆրանսիական «Նեքստեր» ընկերությունն է, որը ֆրանսիական ռազմարդյունաբերական […] ...

Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստները մարզչին թույլ չեն տվել մտնել հանդերձարան

23:25 18.06.2024

Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստները մարզչին թույլ չեն տվել մտնել հանդերձարան

Ռումինիա – Ուկրաինա Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղից հետո ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Goal-ը: Հանդիպումից հետո Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովը մտել է հանդերձարան, սակայն ֆուտբոլիստները նրան խնդրել են դուրս գալ սենյակից: Այլ մանրամասներ միջադեպից հայտնի չեն: Ուկրաինացիները 0-3 հաշվով պարտվել էին Ռումինիայի հավաքականին, իսկ երկրորդ տուրում մրցելու են […] ...

Ֆինլանդիան սկսել է ուրան արդյունահանել

23:16 18.06.2024

Ֆինլանդիան սկսել է ուրան արդյունահանել

Ֆինլանդիան դարձավ Եվրամիության առաջին երկիրը, որն   ուրան արդյունահանեց: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Terrafame հանքարդյունաբերական ընկերությանը։ «Terrafame ընկերությունը սկսել է բնական ուրանի արդյունահանումը Սոտկամոյի իր արդյունաբերական տարածքում»,-հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Ակնկալվում է, որ հանքավայրը կհասնի իր նախագծային հզորություններին մինչև 2026 թվականը և իր գագաթնակետին արտադրությունը կկազմի տարեկան 200 տոննա: Հանքավայրի […] ...

BACK_TO_TOP