Գյումրիում նշել են Թումանյանի 150-ամյակն ու գիրք նվիրելու տոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+19.09 oC

Գյումրիում նշել են Թումանյանի 150-ամյակն ու գիրք նվիրելու տոնը

16:40 19.02.2019

Փետրվարի 19-ը` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի է` Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը: Անդրկովկասում չկար Գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր։

Գյումրեցիները միմյանց գիրք են նվիրել Աբովյան ճեմափողոցում։ Միջոցառման նախաձեռնությունը Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Սուսաննա Մկրտչյանինն էր: Բոլոր մասնակիցներն իրենց հետ գիրք էին բերում, նվիրում մյուս մասնակիցներին, իրենք էլ փոխարենն ուրիշ գիրք նվեր ստանում:

«Տոնն անվանել ենք գիրքընծա: Կարծում եմ` բոլորը պիտի Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը հիշեն նաև որպես գիրքընծա: Շատերի կարծիքն է, որ այսօր երիտասարդները քիչ են կարդում, բայց սա չի վերաբերում նրանց, ովքեր սիրում են գիրքը: Ամենագետ մարդը նա է, ով շատ է կարդում»,- SHANTNEWS-ին ասել է Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը:

Իսկ Թումանյանի հեքիաթների հերոսներին պատկերել են Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի փոքրիկ սաներն իրենց գեղանկարչական աշխատանքներում։

   

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը

12:05 01.05.2025

Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը

Գեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին: «Սիրով հրավիրում ենք գեղասահքի սիրահարներին ներկա գտնվելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրը

11:51 01.05.2025

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրը

Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...

Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

11:43 01.05.2025

Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 2-ին՝ ժամը 14:30-ից, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերություն աշխատակիցները։ ...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին

11:30 01.05.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ «Մաղթում ենք մեր գործընկերներին աշխատանքային հաջողություններ ու ձեռքբերումներ։ Վստահ ենք, որ ճանապարհաշինության ոլորտի մասնագետները պատվով շարունակելու են իրենց շնորհակալ աշխատանքն ու մեր երկրի շենացման և բարեկարգման վերընթաց ուղին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

11:13 01.05.2025

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

Լյուքսեմբուրգը 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բեթելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Այս միջոցները կօգտագործվեն էներգետիկայի ոլորտում նախագծերի աջակցման համար, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգության վերականգնման և ամրապնդման համար», – իր Telegram ալիքում նշել է Շմիգալը։ Նաև, ըստ նրա, 2025 թվականին […] ...

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններին

10:58 01.05.2025

Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններին

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած բանակցություններում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ։ «Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում […] ...

BACK_TO_TOP