Ժնևում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի դեմ բողոքն ուղղորդում է նույն ուժը, որը գործում էր Փերինչեքի հայցի ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Ժնևում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի դեմ բողոքն ուղղորդում է նույն ուժը, որը գործում էր Փերինչեքի հայցի ժամանակ

19:05 19.02.2019

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը: Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը 2008-ից է սկսվել, երբ քաղաքի ղեկավարությունը որոշեց նման մրցույթ հայտարարել: Մրցույթի հաղթող դարձավ Մելիք Օհանյանը: Շահինյանը հայտնեց, որ հուշարձանի տեղադրման ժամանակ ամենատարբեր ճնշումներ եղան, հատկապես Թուրքիայի դիվանապետության կողմից, արձանի տեղադրումից առաջ երեք անգամ տեղ փոխվեց, մինչև ներկայիս վայրն ընտրվեց:

«Հուշարձանն արդեն մեկ տարի է, որ տեղադրված է, բնակիչների մի խումբ դրա դեմ բողոք էր ներկայացրել զանազան դատական ատյաններին, որն անցյալ ուրբաթ վերջնականապես մերժվեց Շվեյցարիայի բարձրագույն դատարանի կողմից: Նախաձեռնությունը զուտ մշակութային է, այն ներկայացնում է դեպի առաջ միտված տեսլական, մի ցանկություն, որը երկխոսության է նվիրված, և իհարկե, խորհուրդ ունի՝ կարողանալ մարդկանց բացատրել, թե հիշողությունն ինչ է: Դուք կարող եք զանազան պայքարի միջոցներ ձեռնարկել, կարող եք մշակութային հարթության վրա շարժվել, դատական հարթության վրա, զինյալ պայքարի միջոցով, ի վերջո, ցանկությունը մեկն է՝ չմահանալ, այնպես անել, որ հիշողությունը հավերժանա, մանավանդ մի քաղաքում, որ հարյուր տարի առաջ տեսել է ապստամբության արշալույսը՝ քաղաքական, մշակույթի ապստամբության»,- ասաց նա:

Շահինյանը նշեց՝ մեծ հպարտությամբ ու գոհունակությամբ կարող է ասել, որ սա այսօր իրականություն է, սակայն խնդիրը չի ավարտվել, որովհետև դեռ հնարավոր է՝ այդ բողոքը գնա ՄԻԵԴ:  Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ հաջորդ 6 ամսվա ընթացքում ավելի պարզ կլինի, թե ինչ ուղղությամբ են գնալու այդ ուժերը, որոնք, նրա խոսքով, նույն ուժերն են, որոնք Փերինչեքի խնդրի ժամանակներից հանդես են եկել հայ համայնքի դեմ:

«Լավ կլիներ, որ բոլորս լավ հասկանանք, թե մեր գործն իրականում ում հետ է, այսինքն՝ բնակիչները կապ չունեն, լավ կլիներ գիտակցել, որ ուղղորդումն այլ տեղից է գալիս: Հայցը մեկ տարի առաջ Առաջին ատյանի դատարանում էր ներկայացված, հետո մերժվեց, հետո Ժնևի կանտոնի դատարանին ներկայացվեց հաջորդ հայցը, որն էլ մերժվեց, վարչական դատարանի մասին է խոսքը, հետո Բարձրագույն դաշնային դատարանին ներկայացվեց և դա էլ մերժվեց»,- ներկայացրեց Շահինյանը:

Նա ասաց, որ նիստը փակ է եղել, հայցը քննող 5 դատավոր է եղել, դատարանը որոշում կայացնելիս հիմնվել է վարչական իրավունքի վրա՝ ասելով, որ այս բնակիչները լուրջ պատճառ չկարողացան ներկայացնել՝ «խաղաղության խաթարման» հետ կապված, դրա համար էլ հայցը մերժվել է: Շահինյանի խոսքով՝ խնդիրը բավական հստակ էր, որ այս հուշարձանը որևէ կերպ տարբեր համայնքների միջև հակասություն չի կարողանալու ստեղծել, ոչ էլ ստեղծել է, արձանն իր էությամբ խաղաղ և կառուցողական պատգամներ է տալիս բոլոր այցելողների համար՝ տարվա մեջ 365 օր:

Հարցին՝ բողոքի հայց ներկայացնողներն ազգությամբ թո՞ւրք էին, Շահինյանը պատասխանեց, որ նրանց  միայն մի փոքր մասը թուրքական ծագում ուներ, մյուսները շվեյցարական ծագում ունեին, սակայն բոլորն ուղղորդված էին մի փաստաբանի և Շվեյցարիայում գործող մի ուժի, այն է՝ Ֆրանսախոս թուրքական կազմակերպությունների ֆեդերացիայի կողմից:

Շահինյանը շեշտեց՝ դա նույն կառույցն է, որն իրենց դեմ էր դուրս եկել Փերինչեքի դատական գործընթացի ժամանակ, նրանց փաստաբանը այն պատգամավորն է, որը ծայրահեղ աջակողմյանների կուսակցության անդամ է և որը նրանց փաստաբանն էր նաև Ստրասբուրգում Փերինչեքի հայցի բողոքարկման ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP