Էրդողանը երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին. Դամասկոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+20.09 oC

Էրդողանը երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին. Դամասկոս

17:40 19.02.2019

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը հայտարարել է, որ Սիրիայի հողերին տիրանալու շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին։

«Թուրքիան հողեր զավթելու հավակնություններ ունի։ Մենք բախվում ենք Էրդողանի հետ, որը երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին։ Բայց դա նրան չի հաջողվի, որովհետև մեր ժողովուրդը պատրաստ է պաշտպանել մեր հողն ու մեր երկիրը»,- հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդականը։

Թուրքական բանակը, հիշեցնենք, այս պահին զավթել ու պահում է Սիրիայի հյուսիսային շրջաններից մեկը, իսկ առաջիկայում պատրաստվում է ներխուժել այդ երկրի տարածք մեկ այլ ուղղությունից՝ մեծացնելով իր վերահսկողության գոտին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

10:54 17.06.2025

Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծը

10:42 17.06.2025

ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծը

Ազգային ժողովը մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ՝ համապատասխան վճարի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում․ դեմ քվեարկեց 87 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները և քննարկման ժամանակը համոզել […] ...

Իսրայելը հայտարարել է Իրանի նոր գլխավոր շտաբի պետի ոչնչացման մասին

10:35 17.06.2025

Իսրայելը հայտարարել է Իրանի նոր գլխավոր շտաբի պետի ոչնչացման մասին

Իսրայելի բանակը Իրանի վրա գիշերային հարվածների ժամանակ սպանել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ, գեներալ Ալի Շադմանիին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը սպանել են իրանական ռեժիմի բարձրաստիճան ռազմական հրամանատարի։ Ճշգրիտ հետախուզական տվյալներ ստանալուց հետո, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գիշերը հարձակվել են Թեհրանի սրտում գտնվող շտաբ-բնակարանի վրա և սպանել Ալի […] ...

Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս Ադորյան

10:25 17.06.2025

Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս Ադորյան

Արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը սոցցանցերում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտին: «Երանելի օր էր իմ կարիերայում, կարողացա նորամուտս նշել ազգային հավաքականում։ Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես Աստծուն, որ միշտ օրհնում է ինձ: Վայելել այն, ինչն ամենաշատն եմ սիրում՝ պաշտպանել այս դրոշը, որն […] ...

Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երեք հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանի կողմից բավարարվել են

10:14 17.06.2025

Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երեք հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանի կողմից բավարարվել են

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից ևս երեքով հարուցված քաղաքացիական գործերի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել են Գլխավոր դատախազության հիմնական պահանջն ամբողջությամբ […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ին

10:07 17.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ:     ...

BACK_TO_TOP