00:31 20.02.2019
Կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացում ասելով առաջին հերթին նկատի ունենք ֆունկցիոնալ կրկնության բացառումը և երկրորդ հերթին՝ պրոցեսների արագացում: Խոսելով առաջիկայում սպասվող կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մասին ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Դուք գիտեք, որ ոչ միայն Հայաստանում, բայց նաև Հայաստանում, պետական համակարգին հատուկ են բյուրոկրատական պրոցեսները, որոնք որ դանդաղեցնում են ընդհանուր պետական համակարգի գործունեությունը, և, հետևաբար, գցում են այն ծառայությունների որակը, որը պետությունը, հանձինս կառավարության, տրամադրում է ՀՀ քաղաքացիներին: Հաշվի առնելով, որ կառավարության հիմնական գործառույթը հենց դա է, այսինքն՝ քաղաքացիների ամենաբարձր որակի ծառայություն մատուցելը՝ մենք կարծում ենք, որ առաջին հերթին մենք այս քայլով գնում ենք դեպի ավելի բարձր մակարդակի և որակի ծառայությունների մատուցման»,- ասել է նա:
Իր խոսքերով՝ երկար քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում եզրահանգում է կատարվել այն մասին, որ որոշ ոլորտներում բովանդակային կրկնությունները կան:
«Մասնավորապես՝ կրթության և մշակույթի ոլորտները, ինչպես նաև սպորտի և երիտասարդության և կրթության ոլորտները: Եվ հաճախակի, երևի կհիշեք՝ դեռ անցած տարի կրթության և մշակույթի նախարարները հաճախակի իրար հետ ընդհանուր օրակարգ էին ձևավորում, իրար հետ ասուլիսներ էին հրավիրում, քանի որ, ըստ էության, այդ գործառույթները հնարավոր էր կազմակերպել մեկ նախարարության կողմից»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը:
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...